FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  197

Ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվողականության ստուգումը.
1. Միության մաքսային օրենսգրքի 350-րդ հոդվածի համաձայն՝ ապրանքների հաշվառման համակարգի և հաշվետվողականության ստուգումը, որպես մաքսային հսկողության իրականացումն ապահովող միջոց, իրականացվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց, լիազորված տնտեսական օպերատորների նկատմամբ, ինչպես նաև «Ազատ մաքսային գոտի», «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքների նկատմամբ.
2. Ստուգման միևնույն ժամանակահատվածում կարող է իրականացվել ապրանքների հաշվառման համակարգի միայն մեկ ստուգում: Ստուգման արդյունքներն ամփոփվում են արձանագրությամբ, որի ձևը սահմանում է Կոմիտեն.
3. Ապրանքների հաշվառման համակարգի ստուգումը կատարվում է մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվություններում և մաքսային մարմինների տրամադրության տակ առկա տեղեկությունների, ինչպես նաև հաշվապահական հաշվետվություններում, մաքսային մարմիններ ներկայացվող սկզբնական փաստաթղթերում առկա տեղեկությունների համադրման եղանակով.
4. Հաշվետվությունները կարող են մաքսային մարմիններ ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ, կամ առանց էլեկտրոնային թվային ստորագրության, որը ուղեկցվում է թղթային եղանակով կազմակերպության ղեկավարի, գլխավոր հաշվապահի կամ նրանց լիազորած անձանց ստորագրությամբ.
5. Մաքսային ներկայացուցիչները Կոմիտեի սահմանած կարգով և ձևով յուրաքանչյուր վեց ամիսը մեկ՝ ներառյալ այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-րդ օրը, մաքսային մարմիններ են ներկայացնում հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ.
6. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված օտարերկրյա և Միության կարգավիճակ ունեցող ապրանքները տիրապետող կամ օգտագործող անձինք իրենց կողմից պահպանվող, փոխադրվող, իրացվող, վերամշակվող կամ օգտագործվող ապրանքների, ինչպես նաև մաքսային գործառնությունների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը ներկայացնում են մաքսային մարմինների պահանջով՝ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության շրջանակում: Սույն մասի առաջին պարբերության մեջ նշված հաշվետվության ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, ինչպես նաև ներկայացման ժամկետը սահմանում է Կոմիտեն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  197

7. «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը և հաշվետվությունների ներկայացումն իրականացվում է սույն օրենքի 142-րդ հոդվածին համապատասխան.
8. Լիազորված տնտեսական օպերատորների կողմից հաշվառման և հաշվետվությունների ներկայացման կարգը սահմանվում է սույն օրենքի 294-րդ հոդվածով.
9. Ժամանակավոր պահպանման պահեստների, մաքսային պահեստների, անմաքս առևտրի խանութների տիրապետողների, մաքսային փոխադրողների կողմից մաքսային մարմիններ ներկայացվող հաշվետվությունների ձևը և ներկայացնելու կարգը սահմանում է Կոմիտեն.
10. Սույն հոդվածով նախատեսված հաշվետվությունները չներկայացնելը կամ կեղծ տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան.
11. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, սահմանում է լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակին հավակնող և լիազորված տնտեսական օպերատոր հանդիսացող անձանց, ինչպես նաև ազատ պահեստի տիրապետողների ռեեստրում ներառվելուն հավակնող և ազատ պահեստի տիրապետող հանդիսացող անձանց ապրանքների հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման կարգը: