Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 97 Ազգային ժողովի որոշումները. 1. Սահմանադրությամբ սահմանված դեպքերում, ինչպես նաև իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովն ընդունում է որոշումներ. 2. Աշխատակարգը, ինչպես նաև Ազգային ժողովի գործունեության կազմակերպման հարցերով այլ որոշումներն ընդունվում են Կանոնակարգով նախատեսված դեպքերում և կարգով. 3. Ազգային ժողովի որոշման նախագիծ կամ Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկ ներկայացնելու իրավունք ունեն Սահմանադրությամբ կամ Կանոնակարգով նախատեսված անձինք. 4. Ազգային ժողովի որոշման նախագիծը կարող է Կանոնակարգով սահմանված կարգով դրվել շրջանառության մեջ կամ ներկայացվել Ազգային ժողովի նիստի ընթացքում. 5. Ազգային ժողովի որոշման ընդունման վերաբերյալ առաջարկը Կանոնակարգով ուղղակիորեն նախատեսված դեպքերում ներկայացվում է Ազգային ժողովի նիստի ընթացքում. 6. Ազգային ժողովի որոշման նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է մեկ ընթերցմամբ: |