FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23

Վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվներ և այլ պահանջներ.
1.1. Դրամական (փողային) փոխանցումների իրականացման լիցենզիա կամ վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման լիցենզիա ունեցող վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվում է ընդհանուր կապիտալի նվազագույն չափի տնտեսական նորմատիվ` հարյուր միլիոն դրամի չափով.
1.2. Կենտրոնական բանկի խորհուրդը վճարահաշվարկային կազմակերպությունների համար կարող է սահմանել իրացվելիության տնտեսական նորմատիվ.
1.3. Տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը և հաշվարկում մասնակցող տարրերի կազմը սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը.
1.4. Տնտեսական նորմատիվները պարտադիր են վճարահաշվարկային կազմակերպությունների համար.
2. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների համար սահմանել դրամական միջոցներ կամ արժեթղթեր դեպոնացնելու կամ անվերադարձելի բանկային երաշխիք ներկայացնելու պահանջ: Սույն մասով նախատեսված դեպոնացվող գումարի չափը, արժեթղթերի տեսակները, գումարի և արժեթղթերի դեպոնացման կարգը, պայմանները, ժամկետները, ինչպես նաև բանկային երաշխիքի պայմանները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը: Ընդ որում` Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է սահմանել դեպոնացվող գումարի կամ արժեթղթերի նվազագույն չափը, ինչպես նաև այն գործակիցը, որը կարող է կիրառվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության համար` ելնելով տվյալ կազմակերպության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայությունների քանակից և (կամ) փոխանցումների ծավալներից և (կամ) աշխարհագրությունից և (կամ) կիրառվող վճարային գործիքից: Ընդ որում` գործակիցը կարող է սահմանվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող յուրաքանչյուր կազմակերպության կամ կազմակերպությունների խմբերի համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23

3. Դեպոնացված գումարը, արժեթղթերը, բանկային երաշխիքը հանդիսանում են երաշխավորող միջոց, որը կարող է օգտագործվել բացառապես Կենտրոնական բանկի կողմից դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության պարտավորություններն այն անձանց նկատմամբ մարելու համար, որոնք դրամական միջոցներ են տրամադրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը, կամ որոնց օգտին դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությունը դրամական միջոցներ է ստացել` դրամական փոխանցումներ կատարելու նպատակով: Պարտավորությունների մարման կարգը, պայմանները, ժամկետները սահմանում է Կենտրոնական բանկի խորհուրդը.
4. Կենտրոնական բանկը կարող է թույլատրել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպությանը տնօրինելու դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը, եթե բացակայում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չմարված պարտավորությունները.
5. Դեպոնացված գումարը կամ արժեթղթերը կամ բանկային երաշխիքը չեն կարող օգտագործվել դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության այլ պարտավորությունների մարման համար, քան սահմանված են սույն հոդվածի 3-րդ մասով, իսկ դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության` օրենքով սահմանված հիմքերով լուծարման (ինքնալուծարման) դեպքում չեն ընդգրկվում օրենքով սահմանված լուծարային միջոցների կազմում.
6. Վճարահաշվարկային կազմակերպության 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցը չի կարող ունենալ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն, եթե այդ դատվածությունն օրենքով սահմանված կարգով մարված կամ վերացված չէ: Վճարահաշվարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող մասնակցություն ունեցող մասնակիցների և ղեկավարների մասին սույն մասով նախատեսված տեղեկություն՝ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած կարգով և ժամկետում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  23

7. Վճարահաշվարկային կազմակերպությունը պարտավոր է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներով վճարահաշվարկային կազմակերպության իրական շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ տեղեկություններ ներկայացնել Կենտրոնական բանկ՝ սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։