FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  138.1

Խնամատար ծնողները.
1. Խնամատար ծնող կարող է լինել Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացին, բացառությամբ`
    1) դատարանի կողմից անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձանց.
    2) ամուսինների, որոնցից մեկին դատարանը ճանաչել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
    3) դատական կարգով ծնողական իրավունքներից զրկված կամ սահմանափակ ծնողական իրավունքներով անձանց.
    4) օրենքով իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով խնամակալի (հոգաբարձուի) պարտականություններից հեռացված անձանց.
    5) նախկին որդեգրողների, եթե որդեգրումը դատական կարգով վերացվել է նրանց մեղքով.
    6) այն անձանց, որոնք առողջական վիճակի պատճառով չեն կարող իրականացնել ծնողական պարտականություններ.
    7) այն անձանց, որոնք չունեն մշտական բնակության վայր, ինչպես նաև այնպիսի բնակելի տարածություն, որը համապատասխանում է սահմանված սանիտարական և տեխնիկական պահանջներին.
    8) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն` մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության, ինչպես նաև բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործության համար.
    9) այն անձանց, որոնք կախվածություն ունեն ալկոհոլից, թմրանյութերից, տառապում են թունամոլությամբ կամ զբաղվում են մարմնավաճառությամբ և հաշվառված են համապատասխան բժշկական կազմակերպությունում կամ ոստիկանությունում համապատասխան ստորաբաժանման կողմից.
    10) այն անձանց, որոնք դատապարտվել են մարդու կամ հասարակական կարգի և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության, ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործության համար՝ անկախ դատվածությունը վերացված կամ մարված լինելու հանգամանքից.
    11) այն անձանց, որոնք չարաշահել են խնամատար ծնողի իրավունքները, որի հիմքով Խնամատարության պայմանագիրը վաղաժամկետ լուծվել է.
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  138.1

12) այն անձանց, որոնք «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքով սահմանված կարգով կանխարգելիչ հաշվառվել են որպես ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձինք.
    13) երեխայի հետ մերձավոր ազգակցական կապի մեջ գտնվող անձանց և նրանց ամուսինների, բացի մասնագիտացված և ճգնաժամային խնամատար ընտանիքներում կազմակերպվող խնամքից և դաստիարակությունից.
2. Խնամատար ծնողները հոգեզավակի նկատմամբ ձեռք են բերում խնամակալի կամ հոգաբարձուի իրավունքներ ու պարտականություններ, բացառությամբ սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խնամակալին (հոգաբարձուին) վերապահված իրավունքի.
3. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, իրականացնում է խնամատարության գործընթացում անհրաժեշտ տեղեկատվության մուտքագրում, հաշվետվությունների կազմում և այլ գործողություններ համապատասխան տեղեկատվական համակարգում, որի վարման կարգը սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը.
4. Ամուսնության մեջ գտնվող անձանցից միայն մեկը կարող է դառնալ Խնամատարության պայմանագրի կողմ և հաշվառվել որպես խնամատար ծնող, բայց նրանցից յուրաքանչյուրը պետք է համապատասխանի սույն օրենսգրքով նախատեսված պայմաններին, բացառությամբ սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  138.1

5. Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձ հաշվառվելու մասին դիմումի հիման վրա դիմում է Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի ընտանիքի սոցիալական գնահատման համար: Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնը տեղեկատվությունն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում, իրականացնում է գնահատումը և տրամադրում եզրակացություն: Եզրակացության, ինչպես նաև խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի կողմից վերապատրաստման վկայականի և համայնքի սոցիալական աշխատողի դիրքորոշման հիման վրա իրականացվում են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի հաշվառումն ու խնամատարության տեսակների նշումը, որոնք տրամադրելու համար խնամատար ծնող դառնալ ցանկացող անձն ունի բավարար պայմաններ և համապատասխանում է պահանջներին: Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի բավարար պայմանները և ներկայացվող պահանջները սահմանում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը: