Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 321 Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելը. 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար դիմումը չէր կարող ներկայացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատություն՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, և երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը. 2. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու հարցը դատարանը քննում է այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը. 3. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարան. 4. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել դատարան արբիտրաժի վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում: |