FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Զինծառայողներին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում հատուցման գումարների վճարման առանձնահատկությունները.
1. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու դեպքում հատուցման գումարները վճարվում են սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված կարգով և սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված չափերով.
2. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող, ապա մինչև զինծառայողին անհայտ բացակայող համարելու դադարումը, սույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն, միանվագ և ամսական հավասար վճարների ձևով, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վճարված գումարները ենթակա չեն վերադարձման, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերի.
3. Եթե զինծառայողը դադարել է համարվել անհայտ բացակայող`
    1) դատարանի կողմից այդ զինծառայողին մահացած ճանաչելու հիմքով, ապա՝
    ա. զինծառայողին մահացած ճանաչելու հիմքով սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասում նշված միանվագ ձևով գումարներ չեն վճարվում,
    բ. ամսական հավասար վճարների ձևով վճարման ենթակա գումարների վճարումը շարունակվում է.
    2) այդ զինծառայողին հայտնաբերելու հետևանքով և այդ զինծառայողը ճանաչվել է առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ, ապա առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունենալու հիմքով, սույն օրենքի համաձայն, զինծառայողին վճարման ենթակա գումարը վերահաշվարկվում է` սույն օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան.
    3) այդ զինծառայողին հայտնաբերելու հետևանքով և բացակայում են սույն մասի 2-րդ կետում նշված հանգամանքները, ապա հատուցման գումարների, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված գումարի վճարումը դադարեցվում է զինծառայողին անհայտ բացակայող համարելուց դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները չեն կիրառվում, եթե առկա է սույն հոդվածի 5-րդ մասում նշված դեպքերից մեկը.
5. Զինծառայողին անհայտ բացակայող ճանաչելու հիմքով շահառուներին միանվագ և (կամ) հավասարաչափ վճարների ձևով վճարված հատուցման գումարները ենթակա են շահառուների կողմից վերադարձման, եթե պարզվի՝
    1) զինծառայողն անհայտ կորել է՝
    ա. զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու կամ
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

բ. դասալքության կամ գ. կամովին գերի հանձնվելու կամ դ. մարտադաշտն ինքնակամ լքելու հետևանքով,
    2) սույն մասի 1-ին կետում նշված հանգամանքները հաստատվել են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով.
6. Դատարանի` օրինական ուժի մեջ մտած ակտով հատուցման գումարները վերադարձնելու պարտականությունը կարող է համապարտության կարգով դրվել նաև սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում նշված հանգամանքներում անհայտ կորած և կենդանի համարվող զինծառայողի վրա.
7. Հատուցման գումարները վերադարձվում են դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած ակտով սահմանված կարգով և ժամկետներում: