Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 25 Ծառայողական քննության ժամկետները. 1. Ծառայողական քննությունն իրականացվում է հնարավոր սեղմ ժամկետներում, բայց ոչ ուշ, քան դրա նշանակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում: Այդ ժամկետն իրավասու ստորաբաժանման ղեկավարի զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը կարող է երկարաձգել ևս 30 օրով, եթե՝ 1) ծառայողական քննություն իրականացնող անձից անկախ պատճառներով ձգձգվում է կատարված հարցումների պատասխանների կամ նշանակված փորձաքննության եզրակացության ստացումը. 2) ծառայողական քննության նյութերով էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ. 3) ծառայողական քննությունների միացմամբ կամ անջատմամբ պայմանավորված՝ պետք է իրականացվեն նոր գործողություններ կամ ձեռք բերվեն նոր փաստեր և փաստական տվյալներ. 2. Ծառայողական քննության ժամկետն առաջին անգամ մինչև 30 օրով երկարաձգվելուց հետո իրավասու ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան իրավական ակտով կարող է սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքի առկայության դեպքում ևս մեկ անգամ երկարաձգել ծառայողական քննություն անցկացնելու ժամկետը՝ մինչև 15 օրով. 3. Ծառայողական քննության ժամկետները երկարաձգելու որոշումն ստանալուց հետո ծառայողական քննություն իրականացնողը երկու աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին։ |