Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 98 ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ և ԱՆՏԱՌԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ. 1. Գյուղատնտեսական և անտառատնտեսական արտադրության կորուստները, որոնք առաջացել են գյուղատնտեսության և անտառային ֆոնդի հողերը գյուղատնտեսական կամ անտառատնտեսական արտադրության հետ չկապված նպատակներով օգտագործելու համար վերցնելու հետևանքով, հողամասը տրամադրելու կամ դրա նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշում ընդունելուց հետո` եռամսյա ժամկետում, ենթակա են հատուցման սեփականատիրոջը. 2. Գյուղատնտեսական և անտառատնտեսական արտադրության կորուստները հաշվելիս օգտագործվում են նոր հողերի յուրացման արժեքի նորմատիվները. 3. Հողամասերը վերցնելիս գյուղատնտեսական և անտառատնտեսական արտադրության կորուստների, ինչպես նաև վնասների, ներառյալ` բաց թողնված օգուտների, հատուցման կարգը սահմանում է կառավարությունը: |