Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ article 22 Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման հիմքերը. 1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի առնչվելու թույլտվությունը դադարեցվում է, եթե` 1) օրենսդրությամբ սահմանված կարգով լուծվել կամ անվավեր է ճանաչվել նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ պարտավորագիրը, 2) առաջացել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը. 2. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին Հայաստանի Հանրապետության քաղաքացու, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի առնչվելու թույլտվությունը կարող է դադարեցվել, եթե առաջացել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը. 3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, օտարերկրյա քաղաքացուն և քաղաքացիություն չունեցող անձին չի ազատում պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները չտարածելու վերաբերյալ ստանձնած պարտավորությունից. 4. Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվության դադարեցման վերաբերյալ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպությունների, իրավաբանական անձանց ղեկավարի որոշման հետ համաձայն չլինելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, օտարերկրյա քաղաքացին և քաղաքացիություն չունեցող անձն իրավունք ունի բողոքարկելու այդ որոշումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |