Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ article 9 Պետական պարտքի կառավարման նպատակները. 1. Պետական պարտքի կառավարումը գործընթաց է, որն իրականացվում է փոխառու միջոցների ներգրավման, վերաձևակերպման, մարման և սպասարկման ծրագրերի մշակման և իրականացման միջոցով` սույն հոդվածով սահմանված նպատակների շրջանակներում. 2. Կառավարության պարտքի կառավարման հիմնական նպատակն է կառավարության ֆինանսական կարիքների բավարարման մշտական հնարավորության ապահովումը` երկարաժամկետ հատվածում նվազեցնելով պարտքի սպասարկման մեծությունը. 3. Կառավարության պարտքի կառավարման նպատակներն են` 1) կառավարության պարտքի օպտիմալ կառուցվածքի ձևավորումը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը. 2) պետական պարտքի կառավարման և դրամավարկային քաղաքականությունների համակարգումը. 4. Կենտրոնական բանկի պարտքի կառավարման նպատակները սահմանվում են Կենտրոնական բանկի մասին օրենքով. 5. Կառավարության պարտքի կառավարման նպատակների իրագործումն ապահովելու համար լիազոր մարմինը կիրառում է ֆինանսական շուկաներում ընդունված պարտքի կառավարման գործիքներ, այդ թվում` պարտքի վերաձևակերպում, վերակառուցում, հետգնում, փոխանակում, սվոփ և այլն: |