FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  47.3

Բաժանորդների ջրամատակարարումն ապահովող երաշխիքները.
1. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում բաժանորդների անխափան ջրամատակարարման և ծառայությունների մատուցման ապահովման նպատակով Կարգավորող հանձնաժողովը, մինչև նոր լիցենզիայի տրամադրումը, իրավասու է համապատասխան որոշմամբ պարտադրելու լիցենզիայից կամավոր հրաժարված կամ զրկված անձին ժամանակավորապես շարունակելու իր գործունեությունը՝ Կարգավորող հանձնաժողովի սահմանած ժամկետում և պայմաններին համապատասխան.
2. Լիցենզիայից զրկված անձը սահմանված պայմանները բավարարելու դեպքում իրավունք ունի ընդհանուր հիմունքներով դիմելու Կարգավորող հանձնաժողով՝ նոր լիցենզիա ստանալու համար.
3. Եթե լիցենզիայից զրկված անձը չի բավարարում նոր լիցենզիա ստանալու անհրաժեշտ պայմանները կամ հրաժարվում է նոր լիցենզիա ստանալու իրավունքից, ապա նա պարտավոր է օտարել իրեն պատկանող լիցենզավորված գործունեության համար անհրաժեշտ ջրամատակարարման և ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման համակարգերը կամ օտարել լիցենզավորված անձի բաժնեմասը.
4. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված գործողությունները համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ: