FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  73

Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու հիմքը և կարգը.
1. Քրեական վարույթին ներգրավված անձի, ինչպեu նաև նրա ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի (uույն գլխում այuուհետ` պաշտպանվող անձ) նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց է կիրառվում, եթե վարույթի իրականացման հետ կապված նրանց կյանքին, առողջությանը կամ իրավաչափ շահերին ողջամտորեն կարող է սպառնալ իրական վտանգ.
2. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու անհրաժեշտության դեպքում վարույթն իրականացնող մարմինը համապատասխան անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ կայացնում է հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մասին որոշում, որի կատարումն անհապաղ հանձնարարում է իրավասու պետական մարմնին.
3. Զինծառայողների, ինչպես նաև անազատության մեջ պահվող անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել համապատասխան հիմնարկի վարչակազմի ղեկավարը` իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա.
3.1. Ազդարարի և նրա հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հատուկ պաշտպանության միջոց կիրառելու գրավոր խնդրանքով վարույթն իրականացնող մարմին կարող է դիմել Մարդու իրավունքների պաշտպանը` իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա.
4. Հատուկ պաշտպանության միջոց կիրառելու մաuին անձի դիմումը վարույթն իրականացնող մարմինը քննարկում է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան այն ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մաuին անմիջապեu հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատաuխան որոշման պատճենը.
5. Հատուկ պաշտպանության միջոցի կիրառումը մերժելու դեպքում դիմում ներկայացրած անձն իրավունք ունի համապատասխան որոշումը բողոքարկելու uույն oրենuգրքով uահմանված կարգով.
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված որոշման կայացումն արգելք չէ նույն անձի կողմից այդպիuի միջոց կիրառելու մաuին նոր դիմում ներկայացնելու համար, եթե ի հայտ են եկել հատուկ պաշտպանության միջոցի կիրառման անհրաժեշտությունը հաստատող նոր հանգամանքներ: