Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 296 Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի իրականացումը. 1. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով: Բանավոր ընթացակարգով միջնորդության քննությունն իրականացվում է դատալսումների ձևով՝ քննիչի պարտադիր մասնակցությամբ։ Դատալսումներին մասնակցելու իրավունք ունեն արգելադրված գույքի սեփականատերը կամ դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը, նրանց ներկայացուցիչը, ինչպես նաև հսկող դատախազը. 2. Դատալսումները կարող են անցկացվել արգելադրված գույքի սեփականատիրոջ, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձի բացակայությամբ, եթե նա պատշաճ ձևով ծանուցված է եղել դատական նիստի մասին. 3. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատական նիստը դռնբաց է, եթե վարույթ հարուցելու մասին դատարանի որոշման մեջ դատարանը չի որոշել անցկացնել դռնփակ նիստ։ Ամեն դեպքում դատարանը կարող է սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ դատական նիստից առաջ կամ դրա ընթացքում հիմնավորված փոխել դատական նիստի հրապարակայնության մասին որոշումը. 4. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատալսումներին առաջինը բացատրություն է տալիս քննիչը, ապա՝ արգելադրված գույքի սեփականատերը, դրա նկատմամբ գույքային շահ ունեցող այլ անձը կամ նրանց ներկայացուցիչը, եթե այդ անձինք ներկայացել են դատական նիստին: Բացատրություն ներկայացնողին հարցեր տալու իրավունք ունի հակառակ կողմը, ինչպես նաև դատավորը. 5. Կողմերը կարող են դատարան ներկայացնել վարույթի առարկային վերաբերող լրացուցիչ նյութեր։ Վերաբերելի չլինելու դեպքում դատարանը քննության չի առնում լրացուցիչ նյութերը, սակայն պարտավոր է դրանք կցել վարույթին։ Վերաբերելի լինելու դեպքում հակառակ կողմին տրվում է լրացուցիչ նյութերին ծանոթանալու ողջամիտ հնարավորություն. 6. Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման դատալսումների կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառվում են սույն օրենսգրքի 8-րդ բաժնի դրույթները։ |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 296 7. Դատալսումներն ավարտելով՝ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու։ Սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի արդյունքով որոշումը կայացվում է վարույթ հարուցելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում։ |