FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  5

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ (ՎԵՐԱՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ). Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուղարկավորումը (վերահուղարկավորումը) կատարվում է զինվորական պատվի մատուցմամբ: Չի արգելվում դրանց զուգորդումը կրոնական ծիսակատարություններով: Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հուղարկավորության, շիրիմների և գերեզմանատների կառուցապատման ու ձևավորման համար պատասխանատվություն են կրում տեղական ինքնակառավարման մարմինները և պաշտպանության բնագավառի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին): Զոհվածների` որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների հուղարկավորումը կազմակերպվում և իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այլ պետությունների զինված ուժերի զինծառայողների աճյունների հայտնաբերման դեպքում հուղարկավորությունն իրականացվում է տվյալ պետությանը տեղյակ պահելով, իսկ անհրաժեշտության դեպքում` դրանց համապատասխան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Զոհվածների աճյունների վերահուղարկավորումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների որոշմամբ` զոհվածների հարազատներին տեղյակ պահելով: Մարտական գործողությունների ընթացքում զոհվածների հուղարկավորումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային և պարեկային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: