Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 25 Դոնորի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը. 1. Դոնորն իրավունք ունի` 1) մինչև արյունատվությունը լիարժեք տեղեկատվություն ստանալու արյունատվության գործընթացի, դոնորության հետ կապված հնարավոր բարդությունների, դոնորական արյան հետազոտման կարգի, դոնորի իրավունքների, պարտականությունների և դոնորին տրամադրվող արտոնությունների վերաբերյալ. 2) տեղեկատվություն ստանալու բժշկական և լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին. 3) ստանալու արյունատվության ընթացքում պատճառված առողջական վնասի դիմաց փոխհատուցում` օրենքով սահմանված կարգով. 4) արյունատվությունից ինքնաբացարկ, ինչպես նաև արյունատվությունից հետո արյունը կամ արյան բաղադրամասերը օգտագործման համար ոչ պիտանի հայտարարելու` առանց պատճառների պարզաբանման. 5) պահանջելու իր արյունատվության վերաբերյալ գաղտնիության ապահովում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի. 2. Դոնորը պարտավոր է հայտնել նախկինում իր կրած կամ տվյալ պահին առկա հիվանդությունների և վարքագծային գործոնների վերաբերյալ (ծխախոտ, ալկոհոլ օգտագործելը և դրա հաճախանականությունը, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածություն և դրա հաճախականությունը) պահանջվող տեղեկությունները. 3. Դոնորը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր առողջական վիճակի և վարքի վերաբերյալ տեղեկությունները դիտավորությամբ թաքցնելու կամ աղավաղելու համար, եթե դրա հետևանքով պատճառվել կամ կարող էր պատճառվել վնաս ռեցիպիենտի առողջությանը: |