Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 11 Հավաստագրի տրամադրումը և փոփոխումը. 1. Հավաստագրումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները հավաստագրման համար պարտավոր են դիմել պետական գրանցման պահից 3 ամսվա ընթացքում. 3. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը հավաստագրված անձը պարտավոր է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ձևով հայտարարություն այն մասին, որ բավարարում է սույն օրենքով հավաստագրված անձանց ներկայացվող պահանջները. 4. Սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պահանջները բավարարող տնտեսավարող սուբյեկտները հավաստագիր ստանալու համար պարտավոր են ներկայացնել` 1) դիմում հավաստագիր ստանալու մասին. 2) իրավաբանական անձանց պետական գրանցման համարը. 3) տնտեսավարող սուբյեկտի գործունեության մանրամասն նկարագրությունը և ուղղությունները` ըստ սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակների. 4) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտը հավաստագրով տրամադրված արտոնություններից օգտվելու ժամանակահատվածում զբաղվելու է միայն սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված գործունեության տեսակներով, 5) տեղեկանք աշխատողների քանակի, պաշտոնների անվանումների և աշխատողների անուն-ազգանունների մասին. 6) հայտարարություն այն մասին, որ տնտեսավարող սուբյեկտի ստեղծումը հիմք չէ այլ տնտեսավարող սուբյեկտի լուծարման կամ վերակազմակերպման համար, ինչպես նաև, որ տնտեսավարող սուբյեկտը այլ ընկերության դուստր ընկերություն չէ. 7) հավաստագրման համար դիմած տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական կապիտալում ուղղակի կամ անուղղակի մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով. 5. Այն դեպքում, երբ հավաստագրված անձը հավաստագրի գործողության ընթացքում որոշում է զբաղվել հավաստագրման ժամանակ չներկայացված, սակայն սույն օրենքի համաձայն հավաստագրման ենթակա գործունեության տեսակներով, ապա վերջինս պարտավոր է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով դիմել հանձնաժողով՝ հավաստագրի փոփոխության համար: |