FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  719

Աշխատանքի որակը.
1. Կապալառուի կատարած աշխատանքի որակը պետք է համապատասխանի կապալի պայմանագրի պայմաններին, իսկ պայմանագրում նման պայմանների բացակայության կամ դրանց թերի լինելու դեպքում` համապատասխան տեսակի աշխատանքներին սովորաբար ներկայացվող պահանջներին: Կատարված աշխատանքի արդյունքը պատվիրատուին հանձնելու պահին պետք է ունենա պայմանագրում նշված կամ սովորաբար առաջադրվող պահանջներով որոշվող հատկություններ և ողջամիտ ժամկետի սահմաններում պիտանի լինի պայմանագրով սահմանված օգտագործման համար, իսկ եթե նման օգտագործում չի նախատեսվել պայմանագրով, ապա` նման տեսակի աշխատանքի արդյունքի սովորական օգտագործման համար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով.
2. Եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսվել են կապալի պայմանագրով կատարվելիք աշխատանքին առաջադրվող պարտադիր պահանջներ, որպես ձեռնարկատեր հանդես եկող կապալառուն պարտավոր է աշխատանքը կատարել` պահպանելով այդ պարտադիր պահանջները: Կապալառուն կարող է պայմանագրով ստանձնել կողմերի համար սահմանված պարտադիր պահանջների համեմատ որակի ավելի բարձր պահանջների համապատասխանող աշխատանքներ կատարելու պարտականություն: