FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման դեպքերը.
1. Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կարող է կասեցվել`
    1) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից սույն օրենքով նախատեսված դեպքերում փոփոխությունների մասին լիազոր մարմնին ժամանակին չհայտնելու դեպքերում.
    2) ծանուցման ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ ծանուցման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքում.
    3) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից ծանուցման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենքով սահմանված կարգով համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում.
    4) ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու դեպքում.
    5) ծանուցում ներկայացրած անձի դիմումի համաձայն.
    6) սույն օրենքով նախատեսված դեպքերում ծանուցված գործունեության դադարեցման մասին լիազոր մարմնի կողմից դիմում ներկայացվելու դեպքում.
    7) հերթական տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում.
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված դեպքերում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է մինչև կասեցման համար հիմք հանդիսացող խախտման վերացումը.
3. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձի կողմից նշված ժամկետով.
4. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված դեպքում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է սույն օրենքի 18-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված ժամկետով.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում է լիազոր մարմնի որոշմամբ, եթե օրենքով այլ կարգ սահմանված չէ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

6. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձին ժամանակավորապես ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրվանից.
7. Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված հիմքով ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցված է համարվում հերթական տարեկան պետական տուրքի վճարման ամսաթվից: