Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 5 Խորհրդի կազմավորման կարգը. 1. Խորհուրդը բաղկացած է 13 անդամից, որի կազմում են՝ 1) արդարադատության նախարարը կամ նրա նշանակմամբ՝ իր տեղակալը. 2) երեք դատախազ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը (այսուհետ՝ գլխավոր դատախազ). 3) երեք դատավոր, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը՝ քաղաքացիական, քրեական և վարչական մասնագիտացմամբ դատավորների ներկայացվածությամբ. 4) հակակոռուպցիոն կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը (այսուհետ՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ). 5) քննչական կոմիտեի երեք ինքնավար պաշտոն զբաղեցնող անձ, որոնց նշանակում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը (այսուհետ՝ քննչական կոմիտեի նախագահ). 2. Խորհրդի անդամները, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված անդամների, նշանակվում են չորս տարի ժամկետով: Եթե Խորհրդի համապատասխան անդամի լիազորությունները դադարել են սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքով, ապա նոր անդամը նշանակվում է նախկին անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացած ժամկետով. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված Խորհրդի անդամները չեն կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Խորհրդի անդամ. 4. Խորհրդի նախագահն ընտրվում է Խորհրդի կազմից` նրա անդամների ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ, դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց միջև ռոտացիոն կարգով: Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Խորհրդի անդամը չի կարող ընտրվել Խորհրդի նախագահ. 5. Խորհրդի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես Խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է մեկ տարուց պակաս, ապա այդ ժամկետով. 6. Խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով. 7. Խորհրդի դատավոր, դատախազ անդամի, հակակոռուպցիոն կոմիտեի կամ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները վաղաժամկետ դադարում են` |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ article 5 1) իր հիմնական պաշտոնում լիազորությունները դադարելու և նույն համակարգում սույն հոդվածի 1-ին մասի համապատասխանաբար 2-5-րդ կետերով նախատեսված պահանջներին համապատասխանող պաշտոնի չնշանակվելու դեպքում. 2) իր գրավոր դիմումի համաձայն` այդ մասին տեղեկացնելով Խորհրդին, ինչպես նաև իրեն նշանակող մարմնին կամ պաշտոնատար անձին. 8. Խորհրդի դատավոր անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարում են նաև, եթե մեկ այլ դատարանում դատավորի պաշտոնի նշանակվելու հետևանքով խախտվում է սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված մասնագիտացումներով դատավորների ներկայացվածության համամասնությունը. 9. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված Խորհրդի անդամ արդարադատության նախարարի տեղակալի՝ որպես Խորհրդի անդամի լիազորությունները ցանկացած ժամանակ կարող է վաղաժամկետ դադարեցնել նախարարը։ |