FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  7

Համահեղինակությունը.
1. Երկու կամ ավելի անձանց համատեղ ստեղծագործական աշխատանքով ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ՝ անկախ ստեղծագործության կառուցվածքից: Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության առանձին մասը համարվում է ինքնուրույն նշանակություն ունեցող, եթե դա կարող է օգտագործվել ստեղծագործության մյուս մասերից անկախ: Համահեղինակներից յուրաքանչյուրն իրավունք ունի ստեղծագործության իր ստեղծած ինքնուրույն նշանակություն ունեցող մասն օգտագործելու իր հայեցողությամբ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով։ Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը ճանաչվում է, եթե հեղինակներից թեկուզ մեկը սույն օրենքով օգտվում է հեղինակային իրավունքից.
2. Ստեղծագործությունն ամբողջությամբ օգտագործելու իրավունքը պատկանում է համահեղինակներին համատեղ: Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջև կնքված պայմանագրով։ Պայմանագրի բացակայության դեպքում ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է բոլոր հեղինակներին համատեղ, իսկ ստացվող եկամուտը նրանց միջև բաշխվում է հավասար: Համահեղինակությամբ ստեղծված և անբաժանելի ամբողջականություն համարվող ստեղծագործության համահեղինակներից ոչ մեկն իրավունք չունի առանց հիմնավորված պատճառաբանությունների արգելելու մյուս համահեղինակներին ստեղծագործության օգտագործումը: