FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  20

Ժողովի գումարման կարգը.
1. Հերթական ժողովները գումարվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ, սակայն ոչ պակաս, քան հինգ տարին մեկ անգամ.
2. Ժողովն իրավազոր է, եթե գումարվել է սույն օրենքին և Կազմակերպության կանոնադրությանը համապատասխան, և Ժողովին մասնակցում է Կազմակերպության բոլոր անդամների կամ բոլոր պատվիրակների ընդհանուր թվի կեսից ավելին, եթե Կազմակերպության կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ.
3. Ժողովի օրակարգի, նրա աշխատանքի ժամանակի և վայրի մասին մասնակիցները պետք է ծանուցվեն պատվիրված նամակով կամ Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ եղանակով` կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան Ժողովի անցկացման օրվանից հինգ օր առաջ՝ հավաստելով հասցեատիրոջ կողմից ծանուցումը ստանալու փաստը.
4. Եթե այլ բան նախատեսված չէ Կանոնադրությամբ, ապա արտահերթ Ժողով գումարվում է`
    1) գործադիր մարմնի նախաձեռնությամբ.
    2) Կազմակերպության անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ.
    3) վերստուգող մարմնի նախաձեռնությամբ, եթե Կազմակերպության կանոնադրությամբ վերստուգող մարմնի կազմավորում նախատեսված է.
5. Կազմակերպության արտահերթ ժողովը գումարվում է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված նախաձեռնությունից ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, եթե կանոնադրությամբ այլ ժամկետ նախատեսված չէ.
6. Հերթական կամ արտահերթ ժողով գումարվում է դրա մասնակիցների համատեղ հավաքի ձևով կամ հեռակա կարգով` հեռահաղորդակցության միջոցների օգտագործմամբ.
7. Արտահերթ ժողով գումարելու ժամանակի և վայրի մասին ժողովի մասնակիցները ծանուցվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, սակայն ոչ ուշ, քան արտահերթ ժողով անցկացնելու օրվանից հինգ օր առաջ.
8. Ժողովի արձանագրությունն ստորագրում են ժողովի նախագահողը (նիստերը վարողը) և քարտուղարը.
9. Ժողովի արձանագրությունները պահպանվում են Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված ժամկետում, որը չի կարող հինգ տարուց պակաս լինել: