Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 67 6. Եթե կառավարիչը իրականացնում է նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարում կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվների փաթեթի կառավարում կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում, ապա վերջինիս վրա տարածվում են այդ օրենքներով նախատեսված առավել խիստ հիմնական տնտեսական նորմատիվները. 7. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանաչափը հաշվարկելիս կառավարվող պորտֆելի մեջ ընդգրկվում են` 1) կառավարչի կողմից կառավարվող պայմանագրային ֆոնդերը, ներառյալ այն պորտֆելները, որոնց կառավարման գործառույթը պատվիրակված է այլ կառավարչի, և բացառությամբ այն պորտֆելների, որոնց կառավարումը այլ կառավարիչների կողմից պատվիրակված է տվյալ կառավարչին. 2) կորպորատիվ ֆոնդերը, որոնց կառավարիչ նշանակված է տվյալ կառավարիչը. 3) կառավարչի կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերը, ներառյալ այն պորտֆելները, որոնց կառավարման գործառույթը պատվիրակված է այլ կառավարչի, և բացառությամբ այն պորտֆելների, որոնց կառավարումը այլ կառավարիչների կողմից պատվիրակված է տվյալ կառավարչին. 7.1. Կառավարչի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվների հաշվարկման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով. 8. Կառավարչի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 67 Կառավարչի գործունեության տնտեսական նորմատիվները. 1. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանում է կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը. 2. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանվում է կառավարչի ընդհանուր կապիտալի նվազագույն չափը, որը պետք է կախված լինի կառավարչի կողմից կառավարվող պորտֆելի չափից. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը համարվում է կառավարչի կողմից պահպանված, եթե վերջինս ունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի և կառավարչի մոտ առկա ընդհանուր կապիտալի տարբերության չափին համարժեք բանկի կամ ապահովագրական ընկերության կողմից տրված երաշխիքներ: Այդ տարբերությունը չի կարող գերազանցել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված ընդհանուր կապիտալի նվազագույն չափի 50 տոկոսը. 4. Կառավարիչը պարտավոր է իր կողմից կառավարվող յուրաքանչյուր ֆոնդում ունենալ առնվազն Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված արժեքին համապատասխան մասնակցություն: Կառավարչի` սույն մասով նախատեսված պարտադիր նվազագույն մասնակցության պահանջը գործում է տվյալ ֆոնդի ստեղծումից երեք տարվա ընթացքում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող է սահմանվել կառավարչի կողմից ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցելու դեպքում տվյալ ֆոնդում իր մասնակցության դադարեցման կարգը, ներառյալ` պահը. 5. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով ներդրողների իրավունքների պաշտպանության նկատառումներով կարող են սահմանվել կառավարչի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության: Ընդ որում, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում առանձին տնտեսական նորմատիվներ կարող են չտարածվել նոր ստեղծված կառավարիչների վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում, կամ նրանց համար կարող են սահմանվել այլ տնտեսական նորմատիվներ կամ դրանց նվազագույն չափեր: |