Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 51 Մասնագիտական որակավորումից զրկելը. Կենտրոնական բանկն իր որոշմամբ իրավունք ունի անձին զրկելու մասնագիտական որակավորումից, եթե նա՝ 1) դիտավորությամբ խախտել է օրենքները և այլ իրավական ակտերը. 2) սույն օրենքը, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերը և կարգավորվող շուկայի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնները խախտելու կամ դրանց խախտմամբ գործելու համար կարգավորվող շուկայի օպերատորի կողմից զրկվել է ներդրումային ծառայություններ մատուցող անձի կազմում կամ նրա անունից կարգավորվող շուկայում գործարքներ կատարելու իրավունքից. 3) կատարել է այնպիսի գործողություններ, որոնց հետևանքով ներդրումային ծառայություններ մատուցող անձը կրել է կամ կարող էր կրել զգալի ֆինանսական կամ այլ վնասներ. 4) պաշտոնավարման ընթացքում վարել է անհիմն և ներդրողների շահերը վտանգող գործունեություն, խոչընդոտել է վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ Կենտրոնական բանկի, նրա ծառայողների գործողություններին կամ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք իր ծառայողական պարտականությունների, այդ թվում՝ ներդրումային ծառայություններ մատուցող անձի և նրա հաճախորդների հանդեպ ստանձնած պարտականությունների նկատմամբ. 5) չի կատարել Կենտրոնական բանկի հանձնարարականները կամ անտեսել է Կենտրոնական բանկի նախազգուշացումը. 6) չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած մասնագիտական որակավորման չափանիշներին: |