Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ article 28 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Ձերբակալված և կալանավորված անձինք արգելանքի կամ կալանքի տակ գտնվելու ընթացքում պետությանը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց պատճառած նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ձերբակալված և կալանավորված անձինք հատուցում են ձերբակալվածներին պահելու վայրին կամ կալանավորվածներին պահելու վայրին հասցված վնասը, ինչպես նաև իրենց փախուստի կամ իրենց առողջությանը դիտավորությամբ պատճառած վնասի բուժման համար կատարված ծախսերը: Նյութական վնասը կամավոր հատուցելուց հրաժարվելու դեպքում վնասը գանձվում է դատական կարգով: Ձերբակալված կամ կալանավորված անձին դատարանի դատավճռով նշանակված պատիժը կրելու համար քրեակատարողական հիմնարկ ուղարկելու դեպքում չհատուցված նյութական վնասը գանձում է տվյալ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը` դատապարտյալի անձնական հաշվին փոխանցվող միջոցներից: Ձերբակալված անձին արգելանքից կամ կալանավորված անձին կալանքից ազատելու դեպքում նրանց կողմից չհատուցված նյութական վնասը գանձվում է դատական կարգով: Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի կողմից հասցված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով: |