Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 17 Ոստիկանության պարտականությունները հատուկ հանձնարարություններով հարկադրանքի միջոցներ իրականացնելիս. 1. Ոստիկանությունը պարտավոր է՝ 1) կատարել` ա. դատախազի՝ ոստիկանության ծառայողի անօրինական գործողությունը դադարեցնելուն կամ որոշումը վերացնելուն և դրանց հետևանքները չեզոքացնելուն ուղղված հանձնարարությունները, բ. քննիչի՝ նախաքննության համակողմանիությանն ու բնականոն ընթացքի ապահովմանն ուղղված հանձնարարությունները, գ. ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցում և պահպանում՝ Կառավարության սահմանած կարգով. 2) պահել վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացված, ձերբակալված, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև կալանավորված անձանց. 3) օժանդակել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը դատական վճիռների և դատավճիռների կատարումն ապահովելիս. 4) աջակցել քննիչին ապացուցողական և վարութային այլ գործողություններ կատարելիս. 5) աջակցել Պրոբացիայի ծառայությանը օրենքով սահմանված դեպքերում իր լիազորությունները կատարելիս: |