Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 36 Պայմանագրի կնքումը. 1. Պայմանագիր կնքվում է գնահատող հանձնաժողովի որոշման հիման վրա` պատվիրատուի կողմից. 2. Սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալուն հաջորդող չորրորդ աշխատանքային օրը պատվիրատուն ծանուցում է ընտրված մասնակցին` ներկայացնելով պայմանագիր կնքելու առաջարկը և պայմանագրի նախագիծը: Ընդ որում, պայմանագիրը կարող է կնքվել ոչ շուտ, քան սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված անգործության ժամկետը լրանալու օրվան հաջորդող չորրորդ աշխատանքային օրը. 3. Եթե ընտրված մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց հետո սույն օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում չի ստորագրում պայմանագիրը կամ պատվիրատուին չի ներկայացնում պայմանագրի և (կամ) որակավորման ապահովումը, իսկ կնքվելիք պայմանագրով կանխավճար նախատեսված լինելու դեպքում՝ նաև կանխավճարի ապահովումը, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից. 4. Մինչև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետի ավարտը կողմերի համաձայնությամբ կարող են պայմանագրի նախագծում կատարվել փոփոխություններ, սակայն դրանք չեն կարող հանգեցնել գնման առարկայի բնութագրերի փոփոխմանը, կանխավճարի չափի կամ ընտրված մասնակցի առաջարկած գնի ավելացմանը: |