FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  12

Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը.
1. Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովի կողմից հաշմանդամություն ունեցող անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը. Տարիքային խումբը Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով մինչև 23 2 տարի 23-ից մինչև 26 3 տարի 26-ից մինչև 29 4 տարի 29-ից մինչև 32 5 տարի 32-ից մինչև 35 6 տարի 35-ից մինչև 38 7 տարի 38-ից մինչև 41 8 տարի 41-ից մինչև 44 9 տարի 44-ից բարձր 10 տարի Սույն մասով սահմանված աշխատանքային ստաժում սույն օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները չեն հաշվառվում.
2. Աշխատանքային վնասվածքի կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամություն ունեցող անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժի տևողությունից.
3. Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար, բայց ոչ ավելի, քան մինչև օրենքով սահմանված կարգով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը.
4. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն հատուցում ստանալու իրավունք ունեցող (շահառու հանդիսացող) անձանց վրա, եթե հաշմանդամություն ունեցող անձ է ճանաչվել հատուցման դեպքի հիմքով: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն՝ սույն մասում նշված հիմքով նշանակված հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո սույն մասում նշված անձինք ձեռք են բերում սույն հոդվածով սահմանված կենսաթոշակի իրավունք: