FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  17

Նոտարին պաշտոնից ազատելը կամ նրա լիազորությունները դադարեցնելը.
1. Նոտարը պաշտոնից ազատվում է, եթե`
    1) նա դիմում է այդ մասին.
    2) լրացել է նրա 65 տարին (պաշտոնավարման տարիքը).
    3) իր գրավոր համաձայնությամբ ընտրվել կամ նշանակվել է այլ պաշտոնում կամ անցել է նոտարի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի.
    4) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով նա ավելի քան վեց ամիս անընդմեջ չի ներկայացել աշխատանքի.
    5) ավելի քան հինգ օր անընդմեջ առանց հարգելի պատճառի չի ներկայացել աշխատանքի.
    6) նշանակվել է նոտարի պաշտոնում` օրենքի պահանջների խախտմամբ.
    7) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նա ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
    8) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ ազատությունից զրկող մեղադրական դատավճիռը, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է պաշտոնական հանցագործություն կատարած անձ.
    9) կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
    10) դատական կարգով ճանաչվել է սնանկ.
    11) նա մեկ տարվա ընթացքում օրենքի խախտման համար ենթարկվել է կրկնակի կարգապահական պատասխանատվության, ընդ որում կիրառված տույժերից առնվազն մեկը խիստ նկատողություն է կամ մինչև 6 ամիս ժամկետով գործունեության կասեցում.
2. Նոտարը կարող է պաշտոնից ազատվել, եթե`
    1) նրա վավերացրած գործարքը վավերացման պահին եղել է առ ոչինչ.
    3) մեկ տարվա ընթացքում նա երեք անգամ վավերացրել է գործարքներ կամ հաստատել է փաստաթղթեր, որոնք վավերացման կամ հաստատման պահին հակասել են օրենքով սահմանված պարտադիր կանոններին.
    5) նա չարամտորեն խուսափել է հարկային պարտավորությունները կատարելուց.
    6) օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված ազատությունից չզրկող մեղադրական դատավճիռը կամ օրենքով սահմանված կարգով նա ճանաչվել է դիտավորությամբ հանցագործություն կատարած անձ, եթե կատարված այդ հանցագործությունների հետևանքով խախտվել են նաև նոտարական էթիկայի կանոնների պահանջները:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  17

3. Նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթուղթն անվավեր ճանաչելը, կամ այն դատական կարգով փոփոխելն ինքնին չի առաջացնում այդ փաստաթուղթը վավերացրած կամ հաստատած նոտարի պատասխանատվությունը, եթե դա չի փոփոխվել կամ անվավեր ճանաչվել նոտարական գործողություններ իրականացնելիս նոտարի կողմից թույլ տված օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտման պատճառով.
4. Նոտարի լիազորությունները դադարում են նրա մահվամբ.
5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ և 10-րդ կետերով, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերով նոտարին պաշտոնից ազատում է դատարանը: Նոտարին ազատելու համար դատարան դիմելու իրավունք ունի արդարադատության նախարարը՝ իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով: Նախքան նոտարին պաշտոնից ազատելու մասին դատարան դիմելն արդարադատության նախարարը պարտավոր է գրավոր բացատրություն վերցնել նոտարից: Բացատրություն վերցնելու ծանուցման մեջ արդարադատության նախարարը, հաշվի առնելով կարգապահական վարույթի առանձնահատկությունները, սահմանում է բացատրություն ներկայացնելու ժամկետ։ Բացատրություն ներկայացնելու նվազագույն ժամկետ սահմանվում է ծանուցումը ստանալու պահից 3 աշխատանքային օրը։ Նոտարի կողմից ծանուցման մեջ նշված ժամկետում բացատրություն չներկայացնելու դեպքում արդարադատության նախարարի՝ սույն մասով սահմանված պարտականությունը համարվում է կատարված.
6. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 7-9-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով նոտարին պաշտոնից ազատում է արդարադատության նախարարը: Ընդ որում, սույն հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով նոտարը պաշտոնից ազատվում է որպես երկրորդ կարգապահական տույժ սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված տույժերից որևէ մեկը կիրառելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ

article  17

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն նոտարը պաշտոնից ազատված է համարվում իր 65 տարին լրանալու հաջորդ օրվանից, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 7-8-րդ կետերով նախատեսված դեպքերում` որոշման մեջ (հրամանում) նշված օրվանից: Սույն հոդվածով նախատեսված այլ հիմքերով նոտարին պաշտոնից ազատելու դեպքում նոտարը պաշտոնից ազատված է համարվում ազատման մասին որոշումը (հրամանը) նրան հանձնելու օրվանը հաջորդող օրվանից.
8. Պաշտոնից ազատված նոտարը պարտավոր է ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում իր կնիքը հանձնել արդարադատության նախարարություն, իսկ նոտարական գործերը և այլ փաստաթղթերը` նոտարական պալատ։ Փոխարինող նոտար նշանակված լինելու դեպքում նոտարական գործերը և այլ փաստաթղթերը նոտարական պալատը հանձնում է փոխարինող նոտարին: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 7-րդ և 8-րդ կետերով նախատեսված հիմքերով ազատված նոտարի կամ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում լիազորությունները դադարեցրած նոտարի մոտ պահպանված փաստաթղթերն ու կնիքն ընդունում է արդարադատության նախարարի ստեղծած հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են նոտարական պալատի ներկայացուցիչները.
9. Պաշտոնից ազատված նոտարի ստաժորը և նոտարի աշխատակազմի աշխատակիցները համարվում են ստաժորությունից և աշխատանքից ազատված՝ նոտարին պաշտոնից ազատելու օրվանից.
10. Նոտարին պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանն ուժի մեջ է մտնում այն նոտարին պատշաճ կարգով հանձնելու օրվան հաջորդող օրվանից և ենթակա է անհապաղ կատարման: Նոտարն իրավունք ունի դատական կարգով բողոքարկելու իրեն պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի հրամանը: