Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15.6 Ապրանքի կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումներ. 1. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը ակցիա իրականացնողի կողմից կիրառվող կարճաժամկետ միջոցառում է, որի ընթացքում վաճառվող ապրանքի կամ ծառայության մատուցման իրացման գնի անմիջական փոփոխություն տեղի չի ունենում, սակայն ակցիայի ընթացքում դրանք ձեռք բերելը դառնում է այլ կերպ շահավետ. 2. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումները, ի թիվս այլնի, կարող են ներառել՝ 1) ակցիայի գնի դիմաց լրացուցիչ ապրանքի կամ ծառայության առաջարկ. 2) ակցիայի շրջանակում փաթեթի առաջարկ, որի ընդհանուր գինը ավելի ցածր է, քան դրա առանձին բաղադրիչների գների հանրագումարը. 3. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումների համար ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գինը, ակցիայի իրականացմամբ պայմանավորված, չի կարող բարձրացվել` լրիվ կամ մասնակի ներառելով տրվող նվերների, բոնուսների կամ այլ միջոցների արժեքը. 4. Ակցիա իրականացնողն ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում կիրառելիս կարող է նախատեսել սպառողների կողմից որոշակի գործողությունների կատարում ենթադրող և տվյալ ակցիայի կիրառումը պայմանավորող հստակ պայմաններ, որոնք պետք է լինեն պարզ և ընկալելի. 5. Ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումը յուրաքանչյուր դեպքում կարող է տևել ոչ ավելի, քան մեկնարկի պահից երեք ամիս. 6. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետը չի սահմանափակում ակցիայի գործողության ժամկետում ձեռք բերված ապրանքի կամ ծառայության նկատմամբ ակցիայի պայմանների՝ ակցիայի ժամկետի ավարտից հետո կիրառման հնարավորությունը. 7. Ակցիա իրականացնողը սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, չի կարող իրականացնել նույն ապրանքների համար ապրանքի իրացման կամ նույն ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում։ |