Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 98 Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձները. 1. Ազգային ժողովի հայտարարությունը կամ ուղերձը որոշակի հարցերի, իրադարձությունների և փաստերի վերաբերյալ Ազգային ժողովի քաղաքական դիրքորոշման արտահայտումն է. 2. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորը և խմբակցությունը. 3. Ազգային ժողովի հայտարարության կամ ուղերձի նախագիծը ներկայացվում և շրջանառության մեջ է դրվում Ազգային ժողովի որոշման նախագծերի համար Կանոնակարգով սահմանված կարգով. 4. Ազգային ժողովի նախագահի առաջարկած հայտարարության կամ ուղերձի նախագիծը կարող է ներկայացվել նաև Ազգային ժողովի նիստի ընթացքում և քննարկվել արտահերթ կարգով. 5. Ազգային ժողովի հայտարարությունները և ուղերձներն ընդունվում են քվեարկությանը մասնակցող պատգամավորների ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: |