FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  54

Խաղողագործական և գինեգործական արտադրանքների իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկը.
1. Կառավարությունը սահմանում է խաղողագործական և գինեգործական արտադրանքի իզոտոպային բաղադրության տվյալների ազգային բանկի (այսուհետ՝ իզոտոպային տվյալների ազգային բանկ) վարման կարգը: Իզոտոպային տվյալների ազգային բանկը վարում է լիազոր մարմինը.
2. Լիազոր մարմինը պարտավոր է յուրաքանչյուր տարի կատարել Հայաստանի Հանրապետությունում արտադրված գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի որոշակի խմբաքանակների H-2 և C-13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննություն և գրանցել դրա արդյունքները.
3. Գինեգործական արտադրանք արտադրողները յուրաքանչյուր տարի պարտավոր են իրենց միջոցների հաշվին լիազոր մարմին ուղարկել իրենց արտադրած գինեգործական և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ՝ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար.
3.1. Կառավարությունը սահմանում է գինեգործական արտադրանք արտադրողների կողմից արտադրության մեջ օգտագործվող, իզոտոպային բաղադրության փորձաքննության համար անհրաժեշտ խաղողագործական ու գինեգործական արտադրանքի նմուշները լիազոր մարմնին տրամադրելու կարգը.
4. Եթե տվյալ տարի իզոտոպային տվյալների ազգային բանկ իզոտոպային բաղադրության փորձաքննության համար չեն ուղարկվել գինեգործական արտադրանքի և դրա արտադրության մեջ օգտագործվող խաղողագործական արտադրանքի նմուշներ, ապա արգելվում է տվյալ գինեգործական արտադրանքի շուկայահանումը.
5. H-2 և C-13 իզոտոպային բաղադրության միջուկային մագնիսական ռեզոնանսի փորձաքննության մեթոդը սահմանվում է Հայաստանի ազգային ստանդարտով: