FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  119.11

Գործի նյութերին ծանոթանալու և գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները.
1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ՝ դրանում կատարված փոփոխությունները և լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին և նրա աշխատակազմին, այլև գործին մասնակցող անձանց և նրանց ներկայացուցիչներին.
2. Այն դեպքում, երբ անձը, սույն օրենսգրքի համաձայն, չի կրում իր ներկայացրած դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց նախապես ուղարկելու պարտականություն, սակայն օրենքով նախատեսված որոշակի դեպքերում նման պարտականություն կրում է դատարանը, ապա Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (այդ թվում՝ գործի առկայության մասին տեղեկատվությունը) գործին մասնակցող մյուս անձանց հասանելի են դառնում կամ դատարանի կողմից հասանելի են դառնում այն պահին, երբ դատարանի մոտ առաջանում է դատավարական փաստաթուղթը գործին մասնակցող մյուս անձանց ուղարկելու պարտականությունը.
3. Գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի փոխարինման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունը դադարում է փոխարինված անձի կամ ներկայացուցչի համար, միաժամանակ ապահովվում է հասանելիություն նոր ներգրավված գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի համար.
4. Գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաև նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար.
5. Գործին մասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանց կազմից դուրս գալու դեպքում տվյալ անձի հասանելիությունն էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է.
6. Դատավարության մասնակից հանդիսացող վկայի, փորձագետի, մասնագետի և թարգմանչի հասանելիության ծավալը գործի նյութերին որոշում է գործը քննող դատարանը Համակարգի միջոցով։