Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 322 Դիմումին ներկայացվող պահանջները. 1. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝ 1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը. 2) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը. 3) արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը. 4) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը. 5) արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին պահանջ. 2. Արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին դիմումին կից ներկայացվում են՝ 1) արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը. 2) արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը. 3) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելը հավաստող փաստաթուղթ. 4) արբիտրաժի վճիռը հարկադիր կատարման ներկայացնելու մասին դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ. 3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժային հաստատության կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad հօc` ադ հոք)՝ նոտարական կարգով. 4. Դիմումում կարող են ներառվել կամ դրան կարող են կցվել դիմողի միջնորդությունները, այդ թվում՝ արբիտրաժի վճռի կատարումն ապահովելու վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները. 5. Սույն օրենսգրքի 321-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով: |