Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 81 Ներկայացուցչի լիազորագրի գործողությունը դադարեցնելը և ծառայություններից հրաժարվելը. 1. Ներկայացուցիչ նշանակող կողմը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել լիազորագրի գործողությունը, իսկ ներկայացուցիչը` հրաժարվել իր նշանակումից` այդ մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին. 2. Ներկայացուցիչ նշանակող կողմի որոշումն ուժի մեջ է մտնում պետական լիազոր մարմնի կողմից այն ստանալու օրվանից: Իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից, պայմանով, որ այդ մասին ծանուցված է ներկայացուցիչ նշանակող կողմը: Նշանակող կողմն ավելի ուշ ծանուցվելու դեպքում ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում այդ որոշումը նշանակող կողմի ստանալու օրվանից. 3. Եթե ներկայացուցչի լիազորությունները դադարեցնելու մասին ներկայացուցիչ նշանակող կողմի որոշման կամ իր լիազորություններից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշման պատճառով օտարերկրյա անձը մնում է առանց ներկայացուցչի, ապա սույն օրենքի 80-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվում է մութաթիս մութանդիս (mutatis mutandis): |