FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ.
1. Շենքի կառավարման մարմնի լիազորությունները դադարում են`
    ա) շենքի կառավարման մարմնին լիազորագրով կամ պայմանագրով տրված լիազորությունների ժամկետը լրանալու հաջորդ օրվանից.
    բ) ժողովի որոշմամբ շենքի այլ կառավարման ձև կամ մարմին ընտրվելու հաջորդ օրվանից.
    գ) շենքի կառավարման մարմնի` իր լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին ծանուցում տալու օրվանից մեկ ամիս հետո.
    դ) օրենքով սահմանված կարգով շենքի կառավարման մասին լիազորագրի կամ պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու օրվանը հաջորդող օրվանից.
    ե) ֆիզիկական անձ հանդիսացող շենքի կառավարման մարմնի մահվան կամ իրավաբանական անձ հանդիսացող շենքի կառավարման մարմնի լուծարման օրվանից.
    զ) շենքի կառավարման մարմնի կողմից իր լիազորությունները իրականացնելու համար անհրաժեշտ ձայների քանակ չապահովելու օրվանը հաջորդող օրվանից.
    է) օրենքով նախատեսված այլ դեպքերում.
2. Շենքի կառավարման մարմնի ընտրությանը կողմ քվեարկած շինության սեփականատերն իրավունք ունի հետագայում ցանկացած ժամանակ չեղյալ համարել իր որոշումը: Այդ նպատակով շինության սեփականատերը գրավոր դիմում է շենքի կառավարման մարմին: Շինության սեփականատիրոջ կողմից տրված լիազորությունները չեղյալ են համարվում դիմումը շենքի կառավարման մարմնին հանձնելու հաջորդ օրվանից, եթե դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Շենքի կառավարման մարմնին պարտադիր լիազորությունների մասով կողմ քվեարկած շինության սեփականատերն իրավունք չունի կողմ քվեարկել շենքի այլ կառավարման մարմին ստեղծելու մասին որոշմանը` առանց նախորդ իր որոշումը սույն հոդվածով սահմանված կարգով չեղյալ համարելու: Սույն պահանջի խախտմամբ կատարված քվեարկությունն առ ոչինչ է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

Եթե որոշումները չեղյալ համարելու հետևանքով շենքի կառավարման մարմնին տրված ձայների քանակը պակասում է սույն օրենքով սահմանված համապատասխան լիազորություններ ստանալու համար նախատեսված քանակից, ապա շենքի կառավարման մարմնի համապատասխան լիազորությունները համարվում են դադարած, և շենքը համարվում է կառավարում չունեցող: Այդ մասին շենքի կառավարման մարմինը պարտավոր է անմիջապես, սույն օրենքով սահմանված կարգով, ծանուցել շինության սեփականատերերին, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին.
3. Լիազորությունները դադարած շենքի կառավարման մարմինը պարտավոր է իր լիազորությունները դադարելու օրվանից 5 օրվա ընթացքում շենքի կառավարման մարմնի փաստաթղթերը, շենքի կառավարման ընթացքում գոյացած ֆինանսական միջոցները և գույքն անհատույց ի պահ ընդունել և նոր շենքի կառավարման մարմինն ստեղծվելու օրվանից երկու օրվա ընթացքում նրան հանձնել հանձնման- ընդունման ակտով: Այդ ընթացքում շենքի կառավարման մարմնի փաստաթղթերի, ֆինանսական միջոցների և գույքի պատահական կորստի ռիսկը կրում է պահառուն.
4. Շենքի կառավարման մարմնի գործառույթներն իրականացնող ֆիզիկական անձի մահվան կամ իրավաբանական անձի լուծարման դեպքում շենքի կառավարման մարմնի փաստաթղթերը, շենքի կառավարման ընթացքում գոյացած ֆինանսական միջոցները և գույքը, սույն հոդվածով սահմանված կարգով և ժամկետով, ի պահ են հանձնվում նոտարին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

5. Եթե շենքի կառավարման մարմնի լիազորությունները դադարելու օրվանից երկու ամսվա ընթացքում շենքի կառավարման նախկին մարմինը ձեռք չի բերում համապատասխան լիազորություններ, կամ շինության սեփականատերերը չեն ընտրում շենքի նոր կառավարման մարմին, ապա մինչև շինությունների սեփականատերերի կողմից շենքի կառավարման մարմնի ստեղծումը այդ մարմնի` սույն օրենքով նախատեսված բացառիկ լիազորություններն անցնում են համապատասխան համայնքի ղեկավարին, որը շենքի կառավարման մարմնի լիազորություններն իրականացնում է սույն օրենքով նախատեսված կարգով: Շենքում կառավարման մարմին ստեղծվելու մասին համայնքի ղեկավարին տեղեկատվություն տալու հաջորդ օրվանից դադարում են համայնքի ղեկավարի` սույն կետով նախատեսված լիազորությունները, և նա պարտավոր է եռօրյա ժամկետում հանձնման-ընդունման ակտով շենքի կառավարման մարմնի փաստաթղթերը, ֆինանսական միջոցները և գույքը հանձնել շենքի նոր կառավարման մարմնին.
6. Շինության այն սեփականատերը, որը կողմ չի քվեարկել շենքի կառավարման մարմնին կամ չեղյալ է համարել շենքի կառավարման մարմնին կողմ քվեարկելու մասին իր որոշումները, իրավունք ունի ցանկացած ժամանակ գրավոր համապատասխան լիազորություններ վերապահել կառավարման առկա կամ նոր ստեղծվող մարմնին: Այդ նպատակով շինության սեփականատերը գրավոր դիմում է շենքի կառավարման մարմնին: Շինության սեփականատիրոջ լիազորությունները տրված են համարվում դիմումը շենքի կառավարման մարմին հանձնելու հաջորդ օրվանից, եթե դիմումում ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ.
7. Շենքի կառավարման մարմնին տրված այլ լիազորությունները դադարեցվում են, կամ նոր լիազորությունները տրվում են օրենքով նախատեսված կարգով.
8. Համատիրության անդամությունից դուրս գալու, ինչպես նաև համատիրության գործունեության դադարման կարգը սահմանվում է «Համատիրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: