Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 26 Ծառայողական քննության կասեցումը. 1. Ծառայողական քննություն նշանակող անձը ամբողջությամբ կամ համապատասխան մասով կասեցնում է ծառայողական քննությունը, եթե՝ 1) ծառայողական քննություն նշանակելուց հետո պարզվել է, որ առկա է ոստիկանության տվյալ ծառայողի մասնակցությամբ կամ նրա կատարած՝ ծառայողական քննության առարկա հանդիսացող խախտման հետ կապված ենթադրյալ հանցագործության դեպք, ապա ծառայողական քննությունը կասեցվում է մինչև համապատասխան քրեական վարույթի ավարտը․ 2) անհնարին է տվյալ ծառայողական քննության արդյունքով ակնկալվող որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քրեական կամ քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով որոշում (դատական ակտ) կայացնելը և դրա օրինական ուժի մեջ մտնելը. 3) ծառայողական քննության շրջանակներում պարզման ենթակա որևէ հարցով նշանակվել է փորձաքննություն. 4) հայտնի չէ կարգապահական տույժի ենթակա ոստիկանության ծառայողը կամ նրա գտնվելու վայրը. 5) կարգապահական պատասխանատվության ենթակա ոստիկանության ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ, արձակուրդում կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, և առանց նրա փաստացի ներկայության հնարավոր չէ լուծել ծառայողական քննության վերջնական ընթացքը. 6) գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է ծառայողական քննության կատարումը. 7) ոստիկանության ծառայողի կողմից իրավախախտում կատարելու մասին հաղորդումը (դիմումը) միաժամանակ հասցեագրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը կամ Հայաստանի Հանրապետության դատախազությանը կամ նախաքննության մարմնին․ 8) ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով ծառայողական քննությունը կարող է կասեցվել առավելագույնը մեկ տարի ժամկետով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 26 3․ Ծառայողական քննության անցկացման ընթացքում ծառայողական քննության նյութերը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն կամ նախաքննության մարմին ուղարկելու դեպքում ծառայողական քննություն իրականացնող անձն այդ մասին գրավոր տեղեկացնում է ծառայողական քննության կողմերին: |