FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Հարակից ապրանքների պիտակներին ներկայացվող պահանջները.
1. Հարակից ապրանքների պիտակները հայերենով և ընթեռնելի տառաչափով պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.
    1) «ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ» բառերը և ստորև հետևյալ տեքստը մեծատառերով. «ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է: ԿՐԾՔԻ ԿԱԹԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՆՈՒՆԴ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ: ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՓՈՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»: Նշումը պետք է զբաղեցնի պիտակի ծավալի ոչ պակաս, քան քսան տոկոսը.
    2) ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ լիազոր մարմնի սահմանած նախազգուշացման տեքստ.
    3) լվացման և ախտահանման հրահանգներ` բառերով և պատկերներով.
    4) արտադրողի և բաշխողի անվանումը, գտնվելու վայրը և կապի միջոցները.
2. Սույն հոդվածի պահանջներին չհամապատասխանող պիտակավորմամբ հարակից ապրանքների վաճառքը կամ այլ կերպ իրացումն արգելվում է.
3. Սույն օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է հարակից ապրանքների պիտակներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ: