FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  104

6. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառմամբ քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նոր հանցագործության համար ազատվել քրեական պատասխանատվությունից` դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով.
7. Սույն գլխի իմաստով՝ տեղական ինքնակառավարման մարմին է համարվում համայնքի ղեկավարը:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  104

Քրեական պատասխանատվությունից ազատելը՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելով.
1. Եթե անչափահասը կամ 21 տարին չլրացած անձն առաջին անգամ է մեղադրվում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դատարանը հիմնավորում է, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելով.
2. Անչափահասի կամ 21 տարին չլրացած անձի նկատմամբ դատարանը կարող է նշանակել դաստիարակչական բնույթի հարկադրանքի հետևյալ միջոցները.
    1) տեղական ինքնակառավարման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողությանը հանձնելը` առավելագույնը 1 տարի ժամկետով,
    2) պատճառած վնասը հարթելու պարտականություն դնելը՝ առավելագույնը 6 ամիս ժամկետում,
    3) ժամանցի ազատությունը սահմանափակելը և վարքագծի նկատմամբ հատուկ պահանջներ սահմանելը` առավելագույնը 1 տարի ժամկետով,
    4) ուսման անցնելը, ուսումը շարունակելը, 18-ից մինչև 21 տարեկանում հանցանք կատարած անձի՝ տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ աշխատանքի անցնելը,
    5) հատուկ կրթական, մարզական, մշակութային կամ հանրային ծրագրին կամ միջոցառմանը կամ վերականգնողական հաստատությունում վերականգնողական ծրագրին մասնակցելը.
3. 21 տարին չլրացած անձի նկատմամբ կարող է միաժամանակ նշանակվել դաստիարակչական բնույթի հարկադրանքի մի քանի միջոց.
4. Դաստիարակչական բնույթի հարկադրանքի նշանակված միջոցից խուսափելու կամ դրա պայմանները խախտելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմնի կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դատարանը կարող է վերացնել նշանակված միջոցը և անչափահասին կամ 21 տարին չլրացած անձին ենթարկել սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետով նախատեսված անվտանգության միջոցի.
5. Նոր հանցանք կատարելիս անչափահասը կամ 21 տարին չլրացած անձը քրեական պատասխանատվության ենթակա չէ նախկին հանցագործության համար, եթե վերջինիս կապակցությամբ նրա նկատմամբ կիրառվել է դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոց: