FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  48

Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի օգտագործման իրավունքի փոխանցման առանձնահատկությունները. Պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերում կարող են իրականացվել պետական և (կամ) մասնավոր կառավարումներ: Կառավարման իրավունքի փոխանցումը պետք է իրականացվի՝ ապահովելով հասարակայնության ծանուցումը և մրցակցության պայմանները: Նախքան պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման իրավունքի փոխանցումը, Ջրային համակարգերի կառավարման մարմինը պետք է ապահովի ջրօգտագործման թույլտվությունների սահմանված կարգով ձևակերպումները: Ջրային համակարգի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց՝ սույն օրենսգրքով սահմանված ձևերով և կարգով: Ջրային համակարգերի օգտագործման վճարը սահմանվում է դրանց օգտագործման իրավունքի փոխանցման պայմանագրով: Կառավարության կողմից սահմանված լինելու դեպքում ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցման ժամանակ նախապատվությունը տրվում է մասնագիտական գործունեության փորձ և գիտելիքներ ունեցող անձանց: Ջրային համակարգի օգտագործման իրավունքի փոխանցումը չի կարող գերազանցել Կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիայով սահմանված ժամկետը: