FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  74

Հատուկ պաշտպանության միջոցները.
1. Վարույթի ընթացքում կիրառման ենթակա հատուկ պաշտպանության միջոցներն են`
    1) պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը.
    2) պաշտպանվող անձի ինքնությունը հաuտատող տվյալների գաղտնիացումը.
    3) պաշտպանվող անձի, նրա բնակարանի և գույքի նկատմամբ հսկողությունը.
    4) պաշտպանվող անձին անհատական պաշտպանության միջոցի տրամադրումը.
    5) պաշտպանվող անձին բնակության այլ վայր փոխադրումը.
    6) պաշտպանվող անձի ինքնությունը հաստատող փաստաթղթերի փոխարինումը կամ պաշտպանվող անձի արտաքինի փոփոխումը.
    7) պաշտպանվող անձի աշխատանքի, ծառայության կամ ուսման վայրի փոխումը.
    8) դատական նիստերի դահլիճից հեռացումը կամ դռնփակ դատական նիստի անցկացումը.
    9) դատարանում պաշտպանվող անձի հարցաքննությունը հատուկ կարգով.
2. Կիրառվող հատուկ պաշտպանության միջոցը պետք է համաչափ լինի պաշտպանվող անձին սպառնացող վտանգի բնույթին և հնարավոր հետևանքներին: Անհրաժեշտության դեպքում նույն անձի նկատմամբ կարող են կիրառվել հատուկ պաշտպանության մեկից ավելի միջոցներ.
3. Հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգն ու պայմանները uահմանում է Կառավարությունը.
4. Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեuված կարգով և պայմաններով պաշտպանության ենթակա անձի հատուկ պաշտպանությունը կարող է իրականացվել նաև oտարերկրյա պետության տարածքում: