Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՀԱՎԵՐԺԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՇԻՐԻՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒՄԸ և ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄԸ. Զինվորական շիրիմները ենթակա են պետական հաշվառման: Հայաստանի Հանրապետության տարածքում դրանց հաշվառումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների, իսկ այլ պետությունների տարածքում` Հայաստանի Հանրապետության ներկայացուցչությունների միջոցով: Յուրաքանչյուր զինվորական շիրմին ամրացվում է հուշատախտակ և շիրիմն անձնագրավորվում է: Զինվորական շիրիմները պահպանվում են «Պատերազմի զոհերի պաշտպանության մասին» 1949 թվականի օգոստոսի 12-ին ընդունված Ժնևյան կոնվենցիայի դրույթներին և միջազգային իրավունքի համընդհանուր նորմերին համապատասխան: Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող զինվորական շիրիմների պահպանման համար պատասխանատվություն են կրում տեղական ինքնակառավարման մարմինները, իսկ զինվորական կայազորերի փակ տարածքներում` դրանց պետերը: Այլ պետությունների տարածքում գտնվող զինվորական շիրիմների պահպանումն ու բարեկարգումն իրականացվում է միջպետական պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան: |