FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Ընկերությունների կազմակերպաիրավական ձևերը.
1. Ընկերությունները և վերաապահովագրական ընկերությունները սույն օրենքով սահմանված կարգով կարող են ստեղծվել բացառապես որպես բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն.
2. Ապահովագրական և վերաապահովագրական ընկերությունների և ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով, սույն օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, այլ օրենքներով և իրավական ակտերով.
3. Ընկերությունների նկատմամբ կիրառվում են, ըստ Ընկերության կազմակերպաիրավական ձևի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի դրույթները.
4. Ընկերություններին վերաբերող կամ նրանց համար սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված իրավական նորմերը տարածվում են նաև օտարերկրյա Ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի, վերաապահովագրական ընկերությունների ու ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա Ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղին, վերաապահովագրական ընկերությանը կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձին: