FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  968

Գույքի հավատարմագրային կառավարումն օրենքով նախատեսված հիմքերով.
1. Գույքի հավատարմագրային կառավարում կարող է սահմանվել`
    1) խնամարկյալի գույքի մշտական կառավարման անհրաժեշտության հետևանքով` սույն օրենսգրքի 40 հոդվածով նախատեսված դեպքերում.
    2) կտակի հիման վրա, որում նշանակված է կտակակատար.
    3) օրենքով նախատեսված այլ հիմքերով.
2. Սույն գլխով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով հիմնադրված գույքի հավատարմագրային կառավարման հարաբերությունների նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով ու չի բխում նման հարաբերությունների էությունից: Այն դեպքերում, երբ գույքի հավատարմագրային կառավարում սահմանվում է սույն հոդվածի 1-ին կետում նշված հիմքերով, սույն գլխի կանոններով նախատեսված` կառավարման հիմնադրի իրավունքները համապատասխանաբար պատկանում են խնամակալության և հոգաբարձության մարմնին, կտակակատարին կամ օրենքում նշված այլ անձի: