FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները. Պետական գույքի կառավարման ոլորտում քաղաքականությունը մշակում և իրականացնում է Կառավարությունը: Կառավարության լիազորություններն են`
    1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունում է պետական գույքային շրջանառության, պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների և առանձին տարածքների արդյունավետ օգտագործման և սպասարկման, ինչպես նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող գույքի արդյունավետ օգտագործման վերաբերյալ որոշումներ.
    2) հաստատում է պետական գույքը պետական գույքի միասնական գրանցամատյանում գրանցելու, պետական գույքի գրանցամատյան վարելու և շահագրգիռ անձանց պետական գույքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու կարգը և տեղեկանքի ձևերը.
    3) հաստատում է պետական գույքի գնահատման կարգերը.
    4) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրերը.
    5) հաստատում է պետական գույքի կառավարման ծրագրի կատարման մասին տարեկան հաշվետվությունը.
    6) սահմանում է պետական գույքի օտարման կարգը.
    7) հաստատում է պետական գույքի վարձակալության տրամադրման և վարձավճարների հաշվարկման կարգը.
    8) սահմանում է պետական գույքի նվիրատվության կարգը.
    9) սահմանում է պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները.
    10) սահմանում է պետական բաժնեմասի կառավարման լիազոր ներկայացուցիչների՝ մրցույթով ընտրության և նշանակման կարգը.
    11) սահմանում է պետական առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության և ատեստավորման կարգը.
    12) սահմանում է պետական գույքի գրավադրման պայմանները և կարգը.
    13) իրականացնում է նաև օրենքներով նախատեսված այլ լիազորություններ.
    14) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի մշտադիտարկումներ անցկացնելու կարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

22) հաստատում է պետական գույքի կառավարման ոլորտում Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը.
    23) հաստատում է հանրային իշխանության մարմինների (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների) և պետական ոչ առևտրային կազմակերպությունների պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկող ավտոմեքենաների հատկացման և շահագործման կարգը, պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը, պետական մարմիններին հատկացվող ծառայողական և սպասարկող ավտոմեքենաների սահմանաքանակները, ավտոմեքենաների վառելիքի, յուղերի ու քսուքների ծախսի, ավտոդողերի վազքի, կուտակչային մարտկոցների ծառայության ժամկետների նորմաները, պաշտոնատար անձանց ծառայողական և այդ մարմիններին սպասարկելու նպատակով ձեռք բերվող ավտոմեքենաների առանձին չափորոշիչները.
    24) հաստատում է պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների հաշվեկշռում հաշվառված՝ պետական սեփականություն հանդիսացող թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված իրերի, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաշվեկշռում գտնվող արժեքների և Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի ազգային հավաքածուի, ընդունման, պահպանության, օգտագործման, ծախսման, հաշվառման, ինչպես նաև դրանց տեղաբաշխման և գտնվելու վայրերը որոշելու կարգը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

15) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական վիճակի դիտարկումներ անցկացնելու, դրանց գործունեությունը վերլուծելու և արդյունքներն ամփոփելու, գործունեության արդյունավետությունը որոշելու, գործադիր մարմինների ղեկավարների կատարած աշխատանքը գնահատելու կարգը.
    16) հաստատում է 50 և ավելի տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու կարգը.
    17) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու և սպասարկելու վերաբերյալ համաձայնություն տալու և պայմանագրերի կնքման կարգը.
    18) հաստատում է պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրաբերության կարգը.
    19) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների և մարզպետների կողմից 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների կառավարման գործընթացի կարգը.
    20) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ պետական կառավարման համակարգի մարմիններին ամրացնելու ու պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնելու կարգը.
    21) հաստատում է պետական կառավարման համակարգի մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործառույթների իրականացման համար պետական սեփականություն հանդիսացող տարածքով ապահովման կամ դրա բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ոչ պետական սեփականություն համարվող տարածքները վարձակալությամբ ձեռքբերման կարգը.