FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  131

Կուսակցության ընտրական ցուցակները գրանցելը.
1. Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակները գրանցում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը.
2. Ընտրական հանձնաժողովի անդամների կողմից կուսակցության ընտրական ցուցակի գրանցման վերաբերյալ առարկություն չլինելու դեպքում ընտրական ցուցակը գրանցվում է առանց քվեարկության: Ընտրական ցուցակների գրանցման համար սահմանված ժամկետը ավարտվելուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրական ցուցակները հրապարակվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում.
3. Ընտրական ցուցակի գրանցման հարցը քննարկելիս հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվելու կուսակցության լիազոր ներկայացուցիչը: