FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 5

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  63

Զինծառայողներին տրվող դրամական օգնությունները.
1. Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս զինծառայողներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափերով տրվում է դրամական օգնություն`
    1) 3 տարուց մինչև 10 տարի զինվորական ծառայության համար.
    2) 10 տարուց մինչև 15 տարի զինվորական ծառայության համար.
    3) 15 տարուց մինչև 20 տարի զինվորական ծառայության համար.
    4) 20 տարուց մինչև 25 տարի զինվորական ծառայության համար.
    5) 25 և ավելի տարի զինվորական ծառայության համար.
2. Մինչև երեք տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կապակցությամբ պայմանագրային զինծառայողներին, ինչպես նաև զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող սպայական կազմին օրենքով սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է դրամական օգնություն` վերջին զբաղեցրած զինվորական ծառայության պաշտոնի պաշտոնային դրույքաչափի չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  63

3. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ ընտանեկան պայմաններից ելնելով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակվելիս շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի պարտադիր ժամկետային զինծառայողների համար, բացառությամբ իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների, հաշվարկվում է դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով, իսկ նույն կազմից այն զինծառայողի համար, որի ծնողները (այդ թվում` միայնակ մոր կամ միայնակ հոր կարգավիճակ ունեցող ծնողը) մահացած են, դրամական օգնությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափի քսանապատիկի չափով: Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայության անցած զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամանակահատվածը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դրամական օգնության իրավունք տվող պայմանագրային զինվորական ծառայության համապատասխան ստաժում.
4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափերով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  63

5. Նախկինում զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից հերթական անգամ արձակելիս դրամական օգնությունը հաշվարկվում է արձակման օրվա դրությամբ դրամական օգնության իրավունք տվող զինվորական ծառայության լրիվ ստաժի (առանց պարտադիր զինվորական ծառայության ստաժի հաշվարկի) և զինվորական ծառայության լրիվ ստաժի մեջ առանձին ժամանակահատվածների համար սահմանված դրամական օգնության չափի տարբերության չափով: Ընդ որում, հերթական անգամ հաշվարկվող և նախկինում հաշվարկված դրամական օգնությունների հանրագումարը չի կարող գերազանցել ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված չափը: Դրամական օգնության իրավունք տվող հիմքով նախկինում զինվորական ծառայությունից արձակված, սակայն դրամական օգնություն չստացած և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին հերթական անգամ դրամական օգնության իրավունք տվող հիմքով զինվորական ծառայությունից արձակելիս նախկին զինվորական ծառայության ժամանակահատվածի համար դրամական օգնությունը հաշվարկվում է նախկին արձակման օրվա դրությամբ ունեցած զինվորական ծառայության ստաժի համար տվյալ օրվա դրությամբ գործող օրենքով սահմանված չափերին և պայմաններին համապատասխան: Սույն հոդվածի 1-ին մասում չնշված և օրենքով սահմանված այլ հիմքով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով կրկին զինվորական ծառայության անցած զինծառայողներին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակելիս դրամական օգնություն հաշվարկվում է կրկին զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածին համապատասխան սահմանված չափով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  63

6. Զինվորական ծառայության ընթացքում դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու կամ զինվորական կոչումից զրկվելու կապակցությամբ կամ կարգապահական տույժի կարգով զինվորական ծառայությունից արձակված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված նախկին զինծառայողն օգտվում է դրամական օգնություն ստանալու իրավունքից զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեցած` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված զինվորական ծառայության ստաժի համար սահմանված չափով, եթե չի դիմել վերականգնվելու զինվորական ծառայության մեջ: Նշված դեպքում զինծառայողի զինվորական ծառայության ժամկետը` մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում զինվորական ծառայությունից արձակվելը, համարվում է անընդմեջ.
7. Պայմանագրի ժամկետը լրացող և օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակելու համար նոր պայմանագիր կնքելու ցանկություն հայտնած շարքային կամ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողին իր ցանկությամբ տրվում է դրամական օգնություն` սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ունեցած զինվորական ծառայության ստաժին համապատասխան սահմանված չափով: Ընդ որում, սույն մասով սահմանված դրամական օգնությունը համապատասխան ստաժի շրջանակներում տրվում է մեկ անգամ, ինչպես նաև դրա հաշվարկման համար կիրառվում են սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կանոնները.
8. Ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում զինծառայողին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների), ինչպես նաև նրա հետ տեղափոխվող ընտանիքի յուրաքանչյուր անդամին տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափերով`
    1) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 30-100 կիլոմետր լինելու դեպքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  63

2) նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 100 կիլոմետրը գերազանցելու դեպքում: Ռազմաուսումնական հաստատություններն ավարտելուց հետո ծառայության նշանակված զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին սույն մասով նախատեսված դրամական օգնությունը հաշվարկվում և վճարվում է` հիմք ընդունելով նրանց մշտական բնակության և ծառայության վայրերի միջև եղած հեռավորությունը.
9. Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցնող շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողների) տարվա ընթացքում մեկ անգամ տրվում է նաև դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի չափով`
    1) զինծառայողի ամուսնության կամ 2) տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ 3) զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ 4) զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում.
10. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող նախկին զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված դեպքերում տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով.
11. Սույն հոդվածով սահմանված` զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների դրամական օգնությանը վերաբերող դրույթները տարածվում են նաև քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների ու նրանց ընտանիքների անդամների վրա.
12. Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում ամուսինը, զավակները և ծնողները.
13. Սույն հոդվածով սահմանված դրամական օգնությունների վճարման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: