Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 21 Բողոքը չքննարկելը. 1. Պաշտպանը կայացնում է որոշում բողոքը չքննարկելու մասին, եթե բողոքում բարձրացված հարցի լուծումը դուրս է Պաշտպանի լիազորությունների շրջանակից, կամ առկա են բողոքը չքննարկելու՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը. 2. Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք անանուն են, ինչպես նաև այն բողոքները, որոնք տրվել են մեկ տարուց ավելի ուշ այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և ազատությունների խախտման մասին, բացառությամբ, երբ Պաշտպանը հարգելի է ճանաչում ժամկետը բաց թողնելու պատճառները: Բողոքը չի քննարկվում այն դեպքում, երբ պարզվում է, որ դրա հեղինակի ինքնությանը վերաբերող տվյալները կեղծ են. 3. Պաշտպանը կարող է չքննարկել այն բողոքները, որոնք պահանջ չեն բովանդակում կամ չեն վկայում մարդու իրավունքների կամ ազատությունների ենթադրյալ խախտման մասին, կամ բողոքի բովանդակությունից պարզ չէ, թե որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի, կազմակերպության կամ դրանց պաշտոնատար անձի կամ ներկայացուցչի կողմից է խախտվել բողոք ներկայացրած անձի իրավունքը: Բողոքը չի քննարկվում, իսկ բողոքի կապակցությամբ սկսված քննարկումը դադարեցվում է նաև այն դեպքում, երբ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում բարձրացված հարցն ստացել է լուծում, անձը դրանում բարձրացված նույն հարցով դիմել է դատարան, առկա է նույն հարցի վերաբերյալ դատարանի վերջնական դատական ակտ, կամ այն անձը, որի իրավունքների ենթադրյալ խախտմանն առնչվել է բողոքը, մահացել է կամ օրինական ուժի մեջ է մտել նրան անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռը. 4. Պաշտպանը բողոքը չի քննարկում նաև այն դեպքում, երբ պահպանված չեն սույն օրենքով բողոքի համար սահմանված պահանջները, կամ բողոք ներկայացրած անձն այն անհետևանք թողնելու կամ չքննարկելու խնդրանքով դիմել է Պաշտպանին. 5. Բողոքը չքննարկելու մասին որոշում կայացնելիս Պաշտպանը բողոք ներկայացրած անձին պարզաբանում է բողոքը չքննարկելու հիմքերը, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունները և Պաշտպանին դիմելու՝ օրենքով նախատեսված կարգը: |
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 21 6. Եթե Պաշտպանի կայացրած բողոքը չքննարկելու մասին որոշումից հետո բողոք ներկայացրած անձը կրկին ներկայացնում է ավելի մանրամասն տեղեկություններով բողոք, և եթե Պաշտպանը համարում է, որ նոր տեղեկություններով բողոքը վկայում է իրավունքների և ազատությունների ենթադրյալ խախտման մասին, ապա Պաշտպանը կայացնում է սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված որոշումներից մեկը։ |