FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  29

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԱՆՁԻՆ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻՆ ՊԱՀԵԼՈՒ ՎԱՅՐ ԸՆԴՈՒՆԵԼԸ. Ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձին կալանավորվածներին պահելու վայր ընդունում է տվյալ հիմնարկի վարչակազմը` ներքին կանոնակարգով սահմանված կարգով: Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված անձը բժշկական զննություն անցնելու և կալանավորվածներին պահելու վայրի պայմաններին ծանոթանալու նպատակով մինչև յոթ օր ժամկետով տեղավորվում է կարանտինային բաժանմունքում, որտեղ նա գտնվում է կալանքի տակ պահելու համար սահմանված պայմաններում: Կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության կարանտինային բաժանմունք տեղավորվելուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում: Կարանտինային բաժանմունքում կալանավորված անձին պահելու կարգը սահմանվում է ներքին կանոնակարգով: Կալանավորվածներին պահելու վայր փոխադրված կալանավորված անձը կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց անմիջապես հետո տեղեկացվում է իր իրավունքներին և պարտականություններին, ներքին կանոնակարգին. այդ մասին տեղեկանքը կցվում է նրա անձնական գործին: Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր, իսկ կալանավորված անձը կալանավորվածներին պահելու վայր փոխադրվելուց անմիջապես հետո գրանցվում է դրա համար նախատեսված գրանցամատյաններում և անհատական քարտերում: Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձի համար վարվում է անձնական գործ, որում պարտադիր կարգով պետք է ներառվեն ընդունելու և արգելանքից կամ կալանքից ազատելու տարեթվերն ու ամսաթվերը: Ձերբակալված անձը ձերբակալվածներին պահելու վայր բերվելուց հետո անհապաղ, սակայն ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում ենթարկվում է բժշկական զննության հրավիրված շտապ բժշկական օգնության ծառայության բուժաշխատողի կողմից: