FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ոստիկանության իրավունքները հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելիս. Ոստիկանությունը հանցագործությունները և այլ իրավախախտումները կանխելու նպատակով իրավունք ունի`
    1) պահանջելու դադարեցնել ոստիկանության, հանրային այլ ծառայողների, պաշտոնատար անձանց լիազորությունների, Ազգային ժողովի պատգամավորի, համայնքի ավագանու անդամի, համայնքի ղեկավարի թեկնածուների` օրենսդրությամբ սահմանված իրավունքների իրականացմանը խոչընդոտող գործողությունները կամ նման գործողություններ կատարող անձանց հեռացնել տվյալ վայրից.
    2) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ ներկայացնելու իրավախախտումների կատարման պատճառների ու դրանց նպաստող պայմանների վերացմանն ուղղված միջնորդագրեր ու առաջարկություններ.
    3) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու վարչական իրավախախտում կատարած, հանցագործության մեջ մեղադրվող, դատապարտված անձանց հաշվառում և նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրում: Քաղաքացիներին և կազմակերպություններին պատկանող հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի հաշվառման, դրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը, ինչպես նաև հատուկ հաշվառման ենթակա առարկաների, սարքավորումների և փաստաթղթերի ցանկը սահմանում է Կառավարությունը.
    4) ստեղծել և վարել Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու: Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող փաստաթղթերի նմուշօրինակների միասնական հավաքածու ստեղծելու, դրա կազմավորման և վարման կարգը հաստատում է Կառավարությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

5) Կառավարության սահմանած կարգով իրականացնել անչափահաս մեղադրյալի, մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ վարչական իրավախախտում կատարած անչափահասի, բացառությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 21-րդ հոդվածով վարչական պատասխանատվությունից ազատելու դեպքերի, երկու կամ ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառվելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, որի վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, անչափահասի, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հանգամանքներով, անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում, ինչպես նաև անչափահասների հանցավորության կանխարգելմանն ուղղված աշխատանքներ ու միջոցառումներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

6) Կառավարության սահմանած կարգով իրականացնելու, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի համաձայն, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված դատապարտյալների, այն անձանց, որոնց նկատմամբ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն, պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 86-րդ հոդվածի համաձայն, պատժի կատարումը հետաձգվել է, քրեակատարողական հիմնարկներից և կարգապահական գումարտակից պատիժը լրիվ կրելուց ազատված անձանց, կենցաղային ոլորտում պարբերաբար իրավախախտում կատարած անձանց, պոռնկությամբ զբաղվող անձանց, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատություններում հաշվառված` ալկոհոլամոլություն, թմրամոլություն, դեղամոլություն կամ թունամոլություն ախտորոշում կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, ինչպես նաև մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկ կամ մուրացիկ անձանց պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառում: Ոստիկանությունը հանցագործություններ և այլ իրավախախտումներ կանխելու՝ օրենքով իր վրա դրված խնդիրներն իրականացնելիս, իսկ Լիազոր մարմինը սույն մասի 6-րդ կետով նախատեսված դեպքերում իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով և հիմքերով՝
    1) հանցագործություն կամ վարույթ պահանջող վարչական իրավախախտում կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում ստուգելու քաղաքացիների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ինքնությունը հավաստող փաստաթղթերը, օրենքով սահմանված դեպքերում ձերբակալել նրանց.
    2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր և (կամ) դրանց պատճեններ.
    3) մասնակցելու երկաթուղային, օդային, ջրային տրանսպորտի ուղևորների, ձեռքի իրերի և ուղեբեռների ստուգմանը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

4) Հայաստանի Հանրապետության պետական մարմիններից (բացառությամբ պաշտպանության նախարարության, արտաքին հետախուզության ծառայության և պետական պահպանության ծառայության), ազգային անվտանգության ծառայությունից՝ միայն պետական սահմանի անցման կետերում տեղադրված տեսահսկման համակարգերի մասով, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական և համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) հսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող մարմնից, ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմիններից և օդանավակայաններից պահանջելու և ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին, իսկ ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի կառավարում իրականացնող և շտապ օգնության բնագավառի լիազոր մարմինների դեպքում՝ օրենքով նախատեսված համապատասխան տրանսպորտային միջոցների տեսահսկման համակարգերին: Սույն կետում նշված մարմինները, կազմակերպությունները և հիմնարկները պարտավոր են տեսահսկման համակարգերի տեսագրությունները պահպանել առնվազն 15 օր: Սույն կետում նշված մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից պահանջվող տեսահսկման համակարգերին հասանելիությունը պետք է ներառի՝
    ա. տեսահսկման համակարգին օգտագործողի հնարավորություն,
    բ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի դիտման հնարավորություն,
    գ. առցանց ռեժիմով տեսախցիկների կենդանի (LIVE) տեսանյութի հոսքի (stream) ստացման և պահպանման հնարավորություն,
    դ. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի դիտման հնարավորություն,
    ե. առցանց ռեժիմով տեսանկարահանող սարքից տեսախցիկների տեսանյութի բեռնման, արտահանման հնարավորություն,
    զ. առցանց ռեժիմով տեսանկարահանվող գործողությունների՝ լոգավորման շտեմարանների և դիտման սարքերի հասանելիության հնարավորություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

5) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու անձանց նույնականացում բացառապես այն դեպքերում, եթե առկա է հիմնավոր կասկած, որ անձը կատարել է հանցագործություն կամ վարչական իրավախախտում.
    6) տեսահսկման համակարգերի միջոցով իրականացնելու տվյալների մշակում հետևյալ նպատակներով.
    ա. իրավախախտումների կանխում, հայտնաբերում և բացահայտում, ինչպես նաև օրենքով նախատեսված վարչական պատասխանատվության միջոցների կիրառում,
    բ. հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում՝ արագ արձագանքում,
    գ. քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի հայտնաբերում,
    դ. անհետ կորած քաղաքացիների և հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերում,
    ե. հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովում,
    զ. տրանսպորտային հոսքի կառավարման, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում,
    է. ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների հետ համագործակցություն,
    ը. օրենքով սահմանված նպատակներով պետական և օրենքով չարգելված նպատակներով ոչ պետական կազմակերպություններին վճարովի հիմունքներով, միայն ապանձնավորված եղանակով անհրաժեշտ վերլուծական տվյալների տրամադրում: Սույն օրենքի իմաստով՝ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածն առկա է այն դեպքում, երբ՝
    1) անձը բռնվել է ենթադրյալ հանցանքը կամ վարչական իրավախախտումը կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո.
    2) ականատեսն ուղղակի մատնանշում է տվյալ անձին՝ որպես ենթադրյալ հանցանքը կամ իրավախախտումը կատարողի.
    3) տվյալ անձի կամ նրա հագուստի կամ նրա կողմից օգտագործվող այլ իրերի վրա, նրա մոտ կամ նրա բնակարանում, ներառյալ տրանսպորտային միջոցում, հայտնաբերվել են ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման կատարմանը նրա առնչությունը վկայող բացահայտ հետքեր:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ենթադրյալ հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածը կարող է հիմնվել նաև նման կասկածի տեղիք տվող այլ հանգամանքների վրա ևս (տեխնիկական միջոցներով ենթադրյալ հանցագործության կամ վարչական իրավախախտման փաստի արձանագրում, հետախուզման մեջ գտնվող անձի հետ նմանության առկայություն և այլն): Սույն հոդվածով նախատեսված տեսագրություններ պահանջելը և ստանալը, տեսահսկման համակարգերին հասանելիությունը, տեսահսկման համակարգերի միջոցով տվյալների մշակումը և տեսահսկման համակարգերի կիրառումը կարող են իրականացվել բացառապես սույն հոդվածով նախատեսված նպատակներով և այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն չափով: Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերին մուտք գործելու իրավունք ունեն իրավասու աշխատակիցները (ծառայողները), որոնց շրջանակը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Տեսահսկման համակարգերին մուտք գործելու յուրաքանչյուր դեպքում պահանջվում է իրավասու աշխատակցի (ծառայողի) խիստ նույնականացում, իրավասու աշխատակցի (ծառայողի) մուտքային գործողությունների վերաբերյալ էլեկտրոնային գրանցամատյանում կատարվում է հաշվառում (լոգավորում), իսկ աշխատակիցը (ծառայողը) պարտադիր մուտքագրում է իր տվյալները և մուտք գործելու նպատակն արտացոլող տեղեկատվությունը: Սույն հոդվածով նախատեսված տեսահսկման համակարգերի միջոցով տեսանյութի ներբեռնման յուրաքանչյուր դեպքում տեսանյութի վրա պետք է արտացոլվեն դրա ներբեռնման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը, ինչպես նաև «Ներքին գործերի նախարարություն» անվամբ ջրանշանը։ Առցանց ռեժիմով տեսահսկման դեպքում տեսահսկող սարքի էկրանին պետք է առցանց ռեժիմով արտացոլվեն տեսահսկման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը։ Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված աշխատակիցները (ծառայողները) պարտավոր են պահպանել տեսահսկման համակարգերով իրենց հայտնի դարձած տեղեկությունների գաղտնիությունը, ինչպես նաև տեսահսկման համակարգերով ստացված տվյալները մշակել բացառապես օրենքով նախատեսված նպատակներով: Սույն մասով նախատեսված պարտականության չկատարումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Լիազոր մարմինն իր տեսահսկման համակարգերի մասով համայնքներին տրամադրում է սույն հոդվածով նախատեսված հասանելիություն այն սկզբունքով, որ յուրաքանչյուր համայնք հասանելիություն ունենա Լիազոր մարմնի՝ միայն տվյալ համայնքի վարչական տարածքում տեղադրված տեսահսկման համակարգերին։ Լիազոր մարմնի և համայնքների միջև տեսահսկման համակարգերին փոխադարձ հասանելիությունն ապահովվում է փոխադարձ հատուցմամբ՝ տեսահսկման համակարգերով հայտնաբերված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով իրավախախտումը կատարած անձանցից գանձված գումարի մի մասը համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջե փոխանցելու միջոցով, որի չափը որոշելու բանաձևը սահմանվում է Կառավարության որոշմամբ։ Տեսահսկման համակարգերին հասանելիության տրամադրման և տեսահսկման իրականացման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ: