FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարության իրավասությունը. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Կառավարությունը`
    ա) մշակում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի քաղաքականությունը.
    բ) կազմակերպում է պետական նպատակային ծրագրերի մշակումը, հաստատումը, միջոցառումներ է մշակում դրանց կատարման ապահովման ուղղությամբ.
    դ) կազմակերպում է միջոցառումներ բնակչությանը, ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների անձնակազմերին և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ.
    ե) կազմակերպում է միջոցառումներ ատոմային էներգիայի օբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների և դրանց հետևանքների վերացման վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված պետական կառավարման մարմինների և ձեռնարկությունների պատրաստվածության ապահովման ուղղությամբ.
    զ) կազմակերպում է Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հսկողության համակարգ և սահմանում է այդ համակարգում ընդգրկված պետական մարմինների գործունեության կարգը.
    է) կազմակերպում է միջուկային վնասի փոխհատուցման համար` սույն օրենքի 36 հոդվածով նախատեսված ֆինանսական միջոցների տրամադրումը.
    ը) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.
    թ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության նորմերը և կանոնները.
    ժ) հաստատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոնների ցանկը.
    ժա) կազմակերպում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.
    ժբ) համակարգում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող միջազգային գործունեությունը.
    ժգ) իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ.
    ժդ) անվտանգության տեսակետից կարևոր նշանակության օբյեկտները կառուցվում և շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ.
    ժե) հաստատում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության փորձաքննության կազմակերպման և անցկացման կարգը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

article  7

ժզ) հաստատում է միջուկային և ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման կարգը.
    ժէ) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները.
    ժը) հաստատում է ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման և վնասազերծման կարգը.
    ժթ) հաստատում է ատոմային էլեկտրակայանում շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի քննության կարգը.
    ի) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման նկատմամբ պահանջները.
    իա) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի N 2 էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության կառուցվածքին և բովանդակությանը ներկայացվող պահանջները.
    իբ) հաստատում է միջուկային նոր էներգաբլոկի (էներգաբլոկների) նախագծային անվտանգության պահանջները, հրապարակի անվտանգության պահանջները, հրապարակի սեյսմիկ վտանգի գնահատման մեթոդը.
    իգ) հաստատում է ռադիոակտիվ նյութերի և ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ֆիզիկական պաշտպանության կանոնները.
    իդ) հաստատում է Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (Հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան):